RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2016-06-10 > #023, 2016-06-17 > #024, 2016-06-24 > #025, 2016-07-01 > #026, 2016-07-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 24-06-2016



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2016-06-23 23:21:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 3193, Տպվել է` 46, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇԱՀԱԳՈՐԾՎԱԾ ԲՋՋԱՅԻՆՆԵՐԸՙ ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը խրախուսում է ինժեներական մտածողության զարգացումը դպրոցականների շրջանում: Հանրապետության տարբեր դպրոցների ռոբոտաշինական խմբակներին ինն ամիս առաջ տրամադրված բջջայինները ծառայել են որպես կրթական նյութ: Բնապահպանական այս նախաձեռնության արդյունքում, հեռախոսների դետալները վնասակար թափոն լինելու փոխարենՙ կիրառվել են տեխնիկական առաջադրանքների լուծման նպատակով: Շահագործված բջջայինները երկրորդ կյանք են ստացել շնորհալի պատանիների առաջարկած լուծումների շնորհիվ:

Ուսումնասիրելով հեռախոսների կառուցվածքըՙ Գավառի 2-րդ դպրոցի պատանիները նախընտրել են անսարք դետալները փոխարինել աշխատող մասերով, հնարավոր դարձնել բջջայինների մի մասի հետագա անխափան աշխատանքը եւ նվիրել դրանք, իսկ մյուս դետալները կիրառել տեխնիկական այլ խնդիրներ լուծելու նպատակով:

Մի քանի հեռախոսի մարտկոցներ միմյանց միացնելովՙ Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտները ստացել են նույն լարման, բայց ավելի մեծ տարողության մարտկոցներ, դրանց տվել USB մուտք եւ ելքՙ ստանալով արտաքինից եւ արեւի էներգիայից լիցքավորվող մարտկոցներ: Առանձին դետալներ կիրառվել են էլեկտրական խարտոցներ, մերսող թեւնոցներ եւ այլ սարքեր ստանալու նպատակով:

Երեւանի 173 դպրոցի խմբակի սաները ձգտել են սեփական փորձով կիսվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցումՙ վստահ լինելով, որ իրենց աշխատանքը կարող է հետաքրքրել շատերին, իսկ ոմանց համար կարեւոր դեր խաղալՙ նախասիրությունից մասնագիտացման անցնելու հարցում: Նրանց ստեղծած էջում տեղադրվող տեսագրություններն ու առաջարկվող լուծումները կարող են կրթական դեր ունենալ հասակակիցների շրջանում եւ մոնիթորինգի գործիք ծառայել ծնողների համար:

Պատանիների նախաձեռնությունը չի սահմանափակվում թվարկված աշխատանքներով: Լինելով հեռահաղորդակցության առաջատար օպերատորՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւոր է համարում երիտասարդների շրջանում բջջայիններից օգտվելու եւ դրանցից առավել խելացիՙ բնապահպանական ճանապարհով ձերբազատվելու իրազեկվածության բարձրացումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 24-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ