Իրոք, Գերմանիայի Բունդեսթագի հունիսի 2-ի որոշումը աննախադեպ էր բազմաթիվ առումներովՙ ե՛ւ պատմական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ իրավական ու քարոզչական: Դա կոնկրետ հետեւանքներ ենթադրող որոշում էր, անհամեմատ տարողունակ եւ հեռագնաՙ քան Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացում ցարդ արձանագրված մեր հաջողությունները: Այդ որոշման նշանակությունը հետայսու կարող է գերազանցվել միայն Թուրքիայի Հանրապետության Մեջլիսի ...
Անկարա-Բեռլին վեճը հանդարտեցման միտում չունի: Երեկՙ հունիսի 9-ին Մեջլիսի պատգամավորների մի խումբ Բունդեսթագիՙ Հայոց ցեղասպանության բանաձեւին կողմ քվեարկած 11 թուրք պատգամավորի դեմ հայց է հարուցելՙ «թրքությունն ու թուրքական պետությունը վիրավորելու» հիմնավորմամբ: Գերմանական լրատվամիջոցները, «Հուրիեթին» հղում անելով նշում են, որ դեռեւս պարզ չէՙ դատախազությունը ընթացք կտա՞, թե՞ ոչ: Թուրքիայի պետությանը հասցված ...
Այդպես էլ չհասկացաՙ մամուլն ինձ չօգնեց հասկանալուՙ Ադրբեջանի նախագահը հունիսի 6-8 աշխատանքայի՞ն, թե՞ պաշտոնական այցով էր Բեռլին ժամանել։ Բայց նույն մամուլը ոչ միայն ինձ, այլեւ այս այցով հետաքրքրվող ուրիշների էլ պատմեց այն, ինչ Բեռլինում չհասցրի տեսնել։ Իլհամ Ալիեւը հունիսի 7- ին նախ հանդիպումներ ունեցավ ԳԴՀ տնտեսության եւ էներգետիկայի նախարար, փոխկանցլեր ...
Այս շաբաթ խորհրդարանում ներկայացա ոչ թե որպես լրագրող, ինչպես որ տասնյակ տարիներ ներկայացել եմ, այլ գեղանկարչական աշխատանքներով` այս վերջին ամիսներին իմ նկարած բնանկարներով: Ներսումս մեծ տարբերություն չեմ դնում գրչի ու վրձնի միջեւ` երկուսն էլ կյանքի փոխանցիչ են, մեկը բառերով է այն նկարագրում, մյուսը` գույներով: Չնայած` ուրիշները զարմացան լրագրողիս փոխակերպումից: Ինձ ...
Արձագանքելով ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված եւ վիրավորված ընտանիքներին նյութական եւ բարոյական օժանդակություն ցուցաբերելու ՀԲԸՄ-ի կոչին, տարբեր վայրերից հավաքագրված եւ կազմակերպության Տնօրենների կենտրոնական վարչության կողմից հատկացված գումարը կազմել է 325 հազար ամերիկյան դոլար, որը շարունակում է ավելանալ: Համընդհանուր ջանքերով ձեռք բերված գումարի մի մասը ՀԲԸՄ-ի Հայաստանյան գրասենյակի աշխատակիցները մայիսի 13-ին ...
Թույլ տվեք Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության անունից Ձեզ խորին հարգանք հայտնել եւ հաղորդել, որ աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքները մեծ գոհունակությամբ ընկալեցին Բունդեսթագում այն բանաձեւի ընդունումը, որը «Օսմանյան կայսրության հայերի գրեթե լիակատար ոչնչացումը» ճանաչեց որպես ցեղասպանություն:
Ո՞վ կը հաւատայ, որ ի հեճուկս Հալէպի աղէտալի կացութեան ու ամէնօրեայ հրթիռակոծումներուն, երիտասարդ սերունդը համալսարան կը յաճախէ, դասախօսութեանց կը հետեւի, քննութիւններուն կը մասնակցի ու վերջաւորութեանՙ վկայական կը ստանայ: Հեքիաթի նման բան մըն է, անտրամաբանական, անհաւատալի, սակայն, հաւատեցէք, այս տարի Հալէպի համալսարանի զանազան ճիւղերէն հարիւրաւոր շրջանաւարտներու շարքին, 60 հայ երիտասարդ-երիտասարդուհիներ ալ ...
Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, անշուշտ, առանձնահատուկ էր: Ի տաբերություն ցեղասպանությունը ճանաչած շուրջ 3 տասնյակ երկրների, Գերմանիան առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան Թուրքիայի դաշնակիցն էր եւ անմիջական մասնակիցն ու մեղսակիցը հայերի տեղահանության եւ զանգվածային բնաջնջման: Այս առումով հանցանքի մեղսակից Գերմանիայի ընդունած բանաձեւը Թուրքիային ավելի խոցելի վիճակում դրեց, քան եթե ցեղասպանությունը ...
Կառավարությունը շարունակում Է կրճատել ծառայողական ավտոմեքենաները: Երեկվա նիստում հերթական որոշումներն ընդունվեցին, ըստ որոնց, կառավարության աշխատակազմը 15-ով կրճատելու է իր ծառայողական ավտոմեքենաների քանակը, առողջապահության նախարարությունըՙ 26-ով, իսկ Ազգային ժողովըՙ 24-ով: Դրանք բոլորը օտարվելու են, այսինքնՙ վաճառվելու են: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց նախարարներին ու գերատեսչությունների ղեկավարներին 10 օրվա ...
Հայաստանի Ազգային ժողովը երեկ ավարտեց գարնանային նստաշրջանը` վերջին պահին սկսելով մի ծանր օրինագծի` «Հարկային օրենսգրքի» առաջին ընթերցմամբ քննարկումը, որը կշարունակվի եկող շաբաթ, արդեն արտահերթ նիստում: Հարկային օրենսգիրքը փաստորեն տնտեսական կյանքի սահմանադրությունն է, այն շատ ծավալուն է, սկսել է մշակվել դեռ երկու տարի առաջվանից, ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի վկայությամբ` մասնագետների բավական ...
Կեղծիքով դրամ վաստակելու նոր հնարամտություն են բանեցրել զեղծարարները: Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է կեղծ տեխնիկական զննման կտրոններ տպագրելու եւ իրացնելու հանցավոր շղթա, որի մասնակիցները Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում բազմաթիվ քաղաքացիների վաճառել են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ:Հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված խուզարկությունների արդյունքում Երեւանի տեխզննման կետերում, առանձին համայնքների ...
Հայաստանում կանխակալ կարծիք կա, որ թուրքերն այդպես էլ անցյալում չկարողանալով վերջնական լուծում տալ հայկական հարցին, այժմ ամեն հնարավորություն օգտագործում են իրենց նպատակին հասնելու համար:
Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի եւ մյուս քրիստոնյաների զանգվածային կոտորածները ցեղասպանություն որակող Բունդեսթագի բանաձեւի ընդունումից (02.06.2016) հետո Թուրքիան հանդես է եկել թուրքական ծագումով գերմանացի 11 պատգամավորներին սպանելու կոչերով: Այդ մասին հաղորդում է գերմանական «Դի Ցայտ» թերթը: Գերմանացի «Կանաչների» պատգամավոր Էզկան Մութլուն հայտարարել է, որ բանաձեւի ընդունումից հետո սպառնալիքները նոր ...
Վերջերս, եթե չեմ սխալվում Ֆեյսբուքում, հանդիպեցի մի գրառման, թե ի՞նչ կլիներ, եթե Դոստոեւսկին եւ Տոլստոյը միասին ստեղծագործեին: Գրված էր, որ այդ համատեղ ստեղծագործությունը կկոչվերՙ «Պատերազմը եւ ապուշը»: Բայց, քանի որ ոչ Դոստոեւսկին, ոչ Տոլստոյը մերը չեն, իսկ մերը չեն, քանի որ Տոլստոյ ունենալու համար, պետք է հաղթել Նապոլեոնին եւ, որովհետեւ ...
Ասում են, եւ շատ լուրջ մարդիկ, որ հիմա հարսանիք գնալու ժամանակ չէ, չնայած հունիս ամիսն է, իսկ հատկապես այս ամսվա ընթացքում ամուսնանում են ողջ մայիսի ընթացքում սպասողները: Այսինքն այն հարսանիքը, որը տեղի է ունեցել մոսկովյան ռեստորաններից մեկում, որի անունը դիտմամբ չեմ տալիս, քանի որ կան կասկածներ, որ այն ադրբեջանցի սեփականատերեր ...
Պատկերացրեք կառավարությունը ստեղծում է մի օրինագիծ, որով նախատեսվում է, որ այն ՀՀ քաղաքացիները, որոնք չեն աշխատում, ամսական ստանալու են 2250 եվրո, ընդ որումՙ ցմահ, այսինքն քանի դեռ որեւէ տեղ չեն աշխատում, որպես գործազրկության նպաստ: Ընդ որում, անչափահասները, որոնք հասկանալի է, որեւէ տեղ չեն աշխատում, ստանալու են ամսական 500 եվրո նպաստ ...
Հունիսի 2-ի վաղ առավոտյան, երբ քաղաքի թոքերը դեռ քաղաքական թթվածին չէին ստացել, այնպիսի հորդ անձրեւ տեղաց Բեռլինում, որ համոզված եմՙ ինձ նման շատերը տրտնջացին: Հետո հասկացաՙ Բեռլինը լվանում էր հունիսի 1 - ին թուրք ժխտողականների ցույցի հետքերը: Թվում էրՙ հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումից հետո, գերմանական մամուլը, լրատվամիջոցներն իրենցՙ ...
Դեռ Երեւան մեկնելուց առաջ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը նախագծեց իր պետական այցի գլխավոր թեմաներից մեկըՙ Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Ապրիլյան պատերազմից հետո առաջին անգամ գտնվելով արտասահմանում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն իր երկօրյա այցի ընթացքում (հունիսի 8-9) պաշտոնական հանդիպումներ ունեցավ Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակության հետ :
Մասնագիտությամբ իրավաբան եւ պատմաբան, Հայկական հարցի խորագիտակ մասնագետ, ժխտողականության դեմ պայքարող մարտիկ, բազմաթիվ գրքերի ու հոդվածների հեղինակ Իվ Թեռնոնը (Փարիզ) փնտրված ու հեղինակավոր անուն է նաեւ ֆրանսիական մամուլում: Բունդեսթագի հայտնի քվեարկությունից հետո նա հետեւյալ հոդվածն է ստորագրել հեղինակավոր Le Monde թերթում, որը թարգմանաբար ներկայացնում ենք մեր ընթերցողին: Վերջինս մեզ հետ ...
Գերմանիան ընդունեց Հայոց ցեղասպանության փաստն ու իր մեղսակցությունը: Շատերի համար սա անակնկալ էր, բայց հայտնի է, որ մեկ օրվա մեջ չորոշվեց այս քայլը. Գերմանիան արդեն մի քանի տարի պատրաստում էր այդ փաստաթուղթը, մշակում ու քննարկում, մասնագիտական խորհրդակցություններ հրավիրում: Փաստորեն, Եվրոմիության երեք խոշոր, ծանրակշիռ պետություններից երկուսըՙ Գերմանիան ու Ֆրանսիան, ընդունեցին օրինագիծը: ...
Հասարակական եւ քաղաքական գործիչ, բարերար, «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար», բազմաթիվ շքանշանների դափնեկիր, արմատներով ղարսեցի Վարդգես Բագրատի Արծրունին հայտնի անուն է Ռուսաստանում ։
Արցախի քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանի բնակչության մեջ խորանում են հակառուսական տրամադրությունները եւ ուժեղանում է արեւմտամետ կողմնորոշումը: Տվյալ հանգամանքը խիստ մտահոգում է Կրեմլին, որը Բաքվից պահանջում է հստակեցնել իր արտաքին քաղաքական գերակայությունները: Լեռնային Ղարաբաղի խնդրահարույց թեման մայիսի վերջերին քննարկվել է Գրոզնիումՙ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերին նվիրված 7-րդ միջազգային համաժողովում: «Գազետա.ռու» ...
Հունիսի 6-ը բոլոր ժամանակների մեծագույն հայազգի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է, եւ արդեն 12-րդ անգամ Երեւանում այս օրը մեկնարկում է Խաչատրյանի անվան երիտասարդ կատարողների միջազգային մրցույթը, որը անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացրել են գյուղական համայնքներում ջրամատակարարման բարելավմանն ուղղված հերթական ծրագիրը, որի շնորհիվ Տավուշի մարզի Չինարի համայնքը, նախկին 2 ժամի փոխարեն, այսուհետ ապահովված կլինի 6-ժամյա ջրամատակարարմամբ:Բարելավված համակարգը ներառում է նորակառույց ջրահավաք, պոմպակայան եւ 300 մ ջրագիծ: Ծրագրի իրականացմանն աջակցել է նաեւ Հայ ...
Հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու «Նեմեսիս» արդարահատույց գործողության հերոսներին նվիրված ոգեկոչման արարողությանը, որը տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում (Աբովյան փ. 1) 2016 թ. հունիսի 11, ժամը 14.00-ին: