«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 10-06-2016
| | Տեղադրվել է` 2016-06-09 23:58:28 (GMT +04:00) | Ընթերցված է` 4614, Տպվել է` 310, Ուղարկվել է էլ.փոստով` 0
| ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԿՁԵՐԲԱԿԱԼԵ՞Ն Ան. Հ., Գերմանիա Անկարա-Բեռլին վեճը հանդարտեցման միտում չունի: Երեկՙ հունիսի 9-ին Մեջլիսի պատգամավորների մի խումբ Բունդեսթագիՙ Հայոց ցեղասպանության բանաձեւին կողմ քվեարկած 11 թուրք պատգամավորի դեմ հայց է հարուցելՙ «թրքությունն ու թուրքական պետությունը վիրավորելու» հիմնավորմամբ: Գերմանական լրատվամիջոցները, «Հուրիեթին» հղում անելով նշում են, որ դեռեւս պարզ չէՙ դատախազությունը ընթացք կտա՞, թե՞ ոչ: Թուրքիայի պետությանը հասցված վիրավորանքը պատժելի արարք է, մեղավորությունը ապացուցվելու դեպքում կատարողին ազատազրկում է սպառնում: | | | |
|
| |