RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17 > #024, 2016-06-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 10-06-2016



Տեղադրվել է` 2016-06-09 23:58:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 4256, Տպվել է` 306, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՍՊԱՆԵԼՈՒ ԿՈՉԵՐ

Պ. Ք.

Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի եւ մյուս քրիստոնյաների զանգվածային կոտորածները ցեղասպանություն որակող Բունդեսթագի բանաձեւի ընդունումից (02.06.2016) հետո Թուրքիան հանդես է եկել թուրքական ծագումով գերմանացի 11 պատգամավորներին սպանելու կոչերով: Այդ մասին հաղորդում է գերմանական «Դի Ցայտ» թերթը: Գերմանացի «Կանաչների» պատգամավոր Էզկան Մութլուն հայտարարել է, որ բանաձեւի ընդունումից հետո սպառնալիքները նոր որակ են ստացել:

Այսպես, Անկարայի քաղաքապետը Twitter սոցիալական ցանցում նախապես տեղադրել էր Բունդեսթագի ծագումով թուրք պատգամավորների պատկերները, հետո դրանք տարածվել են ցանցում, իսկ ավելի ուշ բազմաթիվ օգտատերեր պատկերների տակ զետեղել են սպանության կոչեր: Մութլուն մտահոգություն է արտահայտել այդ միտումի կապակցությամբ, քանի որ «այդ մասին կարող են լսել ինչ-ինչ խելագարներ եւ որոշել, թե դա թուրքական իշխանությունների հրամանն է»: «Այդ ձեւով Թուրքիայում բազմաթիվ մարդիկ են սպանվել», ավելացրել է նա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր լուման ներդրեց հրահրիչ կոչերի մեջ, հայտարարելով, թե Բունդեսթագի հիշյալ 11 պատգամավորները արգելված PKK-ի «երկար ձեռքն» են, իսկ Գերմանիան «վերջին երկիրն է, որ կարող է դատել Թուրքիայում իբր տեղի ունեցած ցեղասպանության մասին»: Էրդողանի կարծիքովՙ Գերմանիան նախ պարտավոր է «պատասխան տալ Ողջակիզման եւ 20-րդ դարասկզբին Հարավային Աֆրիկայում գերերո ցեղի ավելի քան 100 հազար ներկայացուցիչնեի ոչնչացման համար»:

«Դի Ցայտը» նշում է, որ թուրքական շատ թերթեր ձայնակցել են Էրդողանի քննադատությանը: Օրինակ, կառավարամետ «Սթարը» հրապարակել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի լուսանկարը հիտլերյան բեղիկներով, իսկ «Սաբահ» թերթը գրել է, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ սկիզբ առած Գերմանիա-Թուրքիա բախտորոշ բարեկամությունը այժմ ավարտված է, քանի որ «զինակից եղբայրը դանակով հարվածեց Թուրքիայի թիկունքին»:

Էրդողանի եւ թուրքական ԶԼՄ-ների քննադատությունն ուղղված է մանավանդ «Կանաչների» պատգամավոր Ջեմ Օզդեմիրի դեմ, որը ցեղասպանության բանաձեւը նախաձեռնողներից մեկն է: Պատգամավորի ընդունարանի ղեկավար Մարկ Բերտոլդը գերմանական «Դի Վելթ» թերթին հայտարարել է, որ «Էզդեմիրը դեռ երբեք իրեն ուղղված այդքան մեծ թվով մահվան սպառնալիքներ չէր ստացել»: Թերթի հաղորդման համաձայն, Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային գերատեսչությունը մտադիր է պատգամավորին հատկացնել անձնական թիկնապահներ եւ ուժեղացնել ոստիկանության ներկայությունը Բեռլինում նրա բնակարանի մոտակայքում: Ի դեպ, Էրդողանը նույնիսկ կասկածի տակ է առել Օզդեմիրի թուրքական արմատները եւ առաջարկել է լաբորատոր ստուգման ենթարկել նրա արյունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 10-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ