Ոչ ոք չի կարող պնդել, ոչ էլ ժխտել, որ Թուրքիո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանի արձագանքը Բունդեսթագի բանաձեւինՙ ինքնաբուխ էր. Թուրքիայում նման ելույթները միշտ էլ մաս են կազմել քաղաքական orchestration-ի, որը յուրաքանչյուր նվագողից պահանջում է հլու-հնազանդ ենթարկվել գլխավոր դիրիժորի ճիպոտին, որը ամեն րոպե կարող է վերածվել ծանր լախտի: ...
Թուրքիայի խորհրդարանում HDP կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հարց է տվել վարչապետ Բինալի Յըլդրըմին, թե ինչու է քանդվել Տրապիզոնի Հաջիա Սոֆիա եկեղեցին եւ վերածվել մզկիթի: Նա հիշեցրել է վարչապետին, որ այդ վանքը 1250-1260-ական թվերին կառուցվել է Մանուել Ա-ի կողմից, թանգարանի վերածվել 1964-ին, իսկ 2013-ին հանձնվելով «Վաքըֆների ...
Երբ պատգամավորը հարցնում է, թե 90 կմ ճանապարհ նորոգելու համար 101 մլն եվրո հերթական վարկ վերցնելը չի՞ նշանակում, որ ամեն կիլոմետրի վրա միջինում մեկ միլիոն եվրոյից ավելի պարտքով գումար ենք ծախսելու, եւ հնչում է պատասխան, թե դա պրոֆեսիոնալ հաշվարկ չէ, կարող ենք համաձայնել դրա հետ: Իհարկե պրոֆեսիոնալ չէ, քանի որ ...
Այն տպավորությունն ունեցանք, թե հունիսի 7-ին Բեռլինում Ալիեւ-Մերկել հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահն կամեցավ ընդգծել, որ ԵԱՀԿ նախագահող երկրի մայրաքաղաքում էլ ասում է նույնը, ինչ իր երկրի բնակիչներինՙ իր դիրքերը չի զիջում: Արդեն իրազեկել ենք, որ նախագահ Ալիեւը ելույթի հենց սկզբից կեղծեց պատմությունը, շեշտեց, թե ստատուս քվոն անընդունելի ...
Թուրքիոյ Հայոց պատրիարքութիւնը լուրջ ճգնաժամի մէջ է պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆեանի անբուժելի հիւանդութեան պատճառաւ: Տարիներ շարունակ թրքահայ համայնքի ներկայացուցիչները ստիպողաբար կը հանդուրժեն ամէն տեսակ նեղութիւններ, դժուարութիւններ եւ ճնշումներ պետութեան կողմէ հաստատուած կանոնադրութիիւններու դէմ դուրս չգալու համար: Երբ որ Մեսրոպ պատրիարք Մութաֆեան անկարողացաւ իր պաշտօնն ու պարտականութիւնները շարունակել, համայնքի զարգացումը սկսաւ ...
Աշխարհի մէջ երկու մարզաձեւ ահաւոր կերպով ատած եմ. մին բռնցքամարտն է, կամ կռփամարտը, իսկ միւսըՙ ցլամարտը; Մէկըՙ մարդ հարուածելով, քիթն ու բերանը արիւնելով ու գանկը ցնցելով, յաղթանակ տանելու «մարզանքն» է, իսկ երկրորդը, անմեղ անասունի մը դիմաց կարմիր լաթ մը ճօճելով, զայն կատղեցնելու եւ ապա սրախողխող ընելու «մարզանքն» է... եւ ասոնք ...
Կալիֆոռնիայի օրենսդիր մարմինը հաստատել է 2016-17 ֆինանսական տարվա բյուջեն, որն ընդգրկում է մեկ միլիոն ամերիկյան դոլար հատկացնել Գլենդեյլում ամերիկահայկական թանգարան կառուցելու, ինչպես նաեւ 500 հազար դոլարՙ «Լարք երաժշտական ընկերությանը» աջակցելու համար: Այս մասին է տեղեկացնում Սակրամենտոյից (Կալիֆոռնիա) ստացված հաղորդագրությունը:
Կառավարությանը դարձյալ առաջարկում է փոփոխություն կատարել շրջանառության հարկի շեմումՙ իջեցնելով այն: Սա խորհրդարան ներկայացված հարկային նոր օրենսգրքի հիմնական վիճելի կետերից մեկն է: Համենայնդեպս, հենց այս շեմի շուրջ կառավարության առաջարկին են բախվում պատգամավորական տեսակետներըՙ ինչպես իշխանական թեւը ներկայացնողներինը, այնպես էլ ընդդիմադիրներինը: Անկախ նրանից, որ նոր օրենսգրքի քննարկումները տեղի են ունեցել գործարար ...
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհրդի կողմից «Երկարաձգվող ֆինանսավորման» եռամյա ծրագրիՙ Հայաստանի կատարողականի երրորդ ամփոփիչ ստուգման ամփոփումից հետո, ԱՄՀ կառավարիչ տնօրենի տեղակալ Միցուհիրո Ֆուրուսավան նշել է, որ չնայած արտաքին դժվարին պայմաններինՙ ծրագրի կատարողականն ընդհանուր առմամբ բավարար է եղել, ընդ որումՙ ապահովվել է թիրախների մեծ մասը: Այս ...
Կառավարությունը երեկ հաստատեց Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական տարածքներում, բացառությամբ «Դիլիջան» ազգային պարկի տարածքի, քիմիական արդյունաբերության բնագավառում թույլատրելի գործունեության տեսակների ցանկը: Մասնավորապես, ցանկում ընդգրկվել են քիմիական արտադրության միայն հետեւյալ տեսակներըՙ օճառի արտադրություն, որի մեջ բացակայում է վտանգավոր նյութերի եւ թափոնների առկայությունը, իսկ արտադրական գործընթացն իրականացվում է փակ ցիկլով եւ թափոններ ...
«ԱՍԿԵ Գրուպ» ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքների մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը կառավարության երեկվա որոշմամբ հետաձգվեց ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով: Ընկերության նպատակն է համալրել մետաղյա աղեղային հալման վառարանով, պողպատյա ամրաններով աղացման գնդեր արտադրելու համար, որի համար նախատեսում է իրականացնել շուրջ ...
Ադրբեջանի հետ շփման գծում ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, հակառակ մեծ թվով զոհերի, խնդիրներն ու մտահոգությունները չպակասեցին: Ընդհակառակըՙ թերություններն ու բացթողումները ջրի երես դուրս եկան եւ հանրային քննարկումների առարկա դարձան:
ՀՀ եւ ԱՀ նախագահների վիեննական հանդիպումից հետո ղարաբաղյան հակամարտության գոտում նկատվում է հարաբերական անդորր: Որոշ փորձագետներ տվյալ իրավիճակը դիտարկում են Բաքվում «Ֆորմուլա-1» ավտոմրցարշավի Եվրոպայի Մեծ մրցանակի խաղարկությամբ, ոմանք էլ դա համարում են Վիեննայի բանակցությունների արդյունք:
Երբ ես պատրաստվում էի հանդիպել «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանին, «ԱրԱր» հիմնադրամի տնօրեն Ջորջ Տաբակյանին, EV Consulting-ի ներկայացուցիչ Սեւակ Հովհաննիսյանին եւ «ԱրԱր»-ի ներկայացուցիչ Վարուժան Ավետիքյանին, զրուցելու ինչպես վերադարձ Հայաստան թեմայի, այնպես էլ զոհված կամ վիրավորված զինվորների ընտանիքներին այս հիմնադրամների եւ «Սահման» կազմակերպության նվիրատվությունների մասին, որոշեցի այցելել «Վերադարձ Հայաստան»-ի կայքըՙ ...
Տեսանյութը տեւում է 11 րոպե 21 վայրկյան, այն ներկայացնում է ապրիլի մեկիՙ լույս 2-ի գիշերը Թալիշի մատույցներում, առաջին գծում տեղի ունեցած իրադարձությունների սկիզբը: Նկարահանված է ջերմացույցով (տեպլովիզոր), որով մեր որոշ հենակետեր համալրված են: Թե ինչ է ներկայացվում տեսանյութումՙ չեմ ասի, նախ որովհետեւ պետական գաղտնիք է, հետո էլՙ գրեթե բոլորն արդեն ...
Օրը կարծես թե որոշվել է, վայրն էլ, կազմն էլ. հունիսի 20-ին Պետերբուրգում տեղի կունենա Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպումը, առանց ԵԱՀԿ-ի մասնակցության, քանի որ այդ հանդիպումը բացառապես Ռուսաստանի նախաձեռնությունն է: Թե ի՞նչ են քննարկելու այդ հանդիպմանը, ինչո՞ւ է այս շտապողականությունը, ինչո՞ւ հենց Ռուսաստանում, ինչո՞ւ առանց ԵԱՀԿ-ի եւ այլն, խոսակցության այլ եւ շատ լուրջ ...
Չէր հասցրել թանաքը չորանալ պաշտոնական փաստաթղթի տակ, որն ազդարարում էր Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, երբ անմիջապես մեկը մյուսի հետեւից Թուրքիայի նախագահը եւ վարչապետը արտաբերեցին միեւնույն նախադասությունը. «Չի կարելի ցեղասպանություն համարել այն, ինչ կատարվել է պատերազմական 1915 թվականին»: Եվ, իհարկե, ինչպես բազմիցս է եղել, բացվեց նույն կաղապարված մեկնաբանությունների շարանը, իբրՙ ...
Որպես անդրադարձ հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող Գերմանիայի բունդեսթագի ընդունած բանաձեւի, հաջորդ օրը հունիսի 3-ին ամերիկյան հեղինակավոր «Նյու Յորք Թայմս» պարբերականը հրատարակել է խմբագրական «Այո՛, ցեղասպանություն է» խորագրով, ինչի առիթով Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին համագումարի եւ ողջ հայկական համայնքի անունից ողջույնի նամակ ...
Վերջին շրջանում Թուրքիայի քաղաքական շրջանակներում կատարվող վերիվայրումները, որոնց հետեւեց երկրի վարչապետի հրաժարականը, պատճառ դարձան, որ Օսկար Ուայլդը դառնա բուռն քննարկումների թեմա թուրքական խորհրդարանում: Քրդամետ HDP կուսակցության պատգամավորներից մեկը խոսափողին մոտենալով ցանկություն հայտնեց մեջբերում կատարել գրողից, որին AKP իշխող կուսակցությունից մեկ ուրիշ պատգամավոր ընդմիջելով ասաց. «Ի՞նչ է, դուք ոչ մի օրինակ ...
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչումից ի վեր (02.06.2016) Թուրքիայի հայերն ապրում են վախի մթնոլորտում, հայ սրբազանը «համերաշխություն» է հայտնում նախագահ Էրդողանին, մինչ հայոց պատրիարքի հավատացյալների հոտը երկյուղում է վրեժից ու բռնարարքներից, պատմում է իտալացի կաթոլիկների AsiaNews թերթը (Հռոմ): Թուրքիայի շուրջ 100 հազար էթնիկ հայերը «թակարդված» են ատելությամբ համակված երկրում եւ տագնապահար ...
Ամիսներ առաջ ամերիկյան հասարակական հեռուստաալիքով պատահաբար ակնդրեցի ռուսական «Պառնաս» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Իլյա Յաշինի ճեպազրույցը, ուր նա ներկայացնում էր Չեչնիայի ինքնավար հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի գործունեության մասին իր կազմած ծավալուն զեկույցըՙ «Սպառնալիք ուղղված ազգային անվտանգությանը» վերնագրով:
Զարմանահրաշ երեւույթներ են տեղի ունենում հակասական տրամադրություններով համակված մեր Հայաստան աշխարհում: Ո՛չ, ո՛չ, խոսքը չի վերաբերում շփման գծի առաջացրած հեղաբեկումներին: Խոսքը վերաբերում է հայ-ամերիկյան առնչությունների զգացմունքային նուրբ ոլորտներից մեկին:
Անցյալ շաբաթավերջին Գերմանիայի Դրեզդեն քաղաքը դարձել էր փակ գոտի: Դրեզդենի նշանավոր օպերային թատրոնի մոտ գտնվող Taschenbergpalais շքեղ հյուրանոցը շրջափակված էր երկաթյա ցանկապատով: Մոտակայքում ցույցերը եւ մարդկանց մեծ կուտակումներն արգելված էին: Հարյուրավոր ոստիկաններ կարող էին ստուգել կասկածելի անցորդներին: Պատճառն այն է, որ Բիլդերբերգյան ակումբի կամ «Համաշխարհային կառավարության» հերթական հանդիպման վայր էր ...
Սպառազինությունների համաշխարհային շուկան 2015 թվականին դրամական արտահայտությամբ աճել է ավելի քան 10 տոկոսով եւ հասել 65 մլրդ դոլարիՙ նախորդ տարվա 58,4 միլիարդի դիմաց: Դա առավելագույն աճն է վերջին 10 տարում: Այս երեւույթի հիմնական պատճառը Սաուդյան Արաբիայում ռազմական տեխնիկայի գնումների կտրուկ ավելացումն է 2015 թվականին. դրանց ծավալը հասել է 9,3 մլրդ ...
Հունիսի 14-ին ամփոփվեց Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթը: Գալա-համերգին ներկա էր ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը , ում բարձր հովանու ներքո էլ անցկացվում է այս մրցույթը:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալվել են արտերկրից ժամանած 20-ից 30 տարեկան հայ երիտասարդ կամավորներ, ովքեր պատրաստակամ են մասնագիտական հմտությունները Հայաստանի մարզերում կիրառելու հարցում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կամավորներին ծանոթացրել է ընկերության գործունեության գլխավոր գործառույթների, հիմնարար արժեքների, ինչպես նաեւ որդեգրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը: