RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17 > #024, 2016-06-24 > #025, 2016-07-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 17-06-2016



Տեղադրվել է` 2016-06-16 23:19:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 3848, Տպվել է` 266, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՅՈ՛, ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է»

Հ. Ծ.

Որպես անդրադարձ հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող Գերմանիայի բունդեսթագի ընդունած բանաձեւի, հաջորդ օրը հունիսի 3-ին ամերիկյան հեղինակավոր «Նյու Յորք Թայմս» պարբերականը հրատարակել է խմբագրական «Այո՛, ցեղասպանություն է» խորագրով, ինչի առիթով Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին համագումարի եւ ողջ հայկական համայնքի անունից ողջույնի նամակ է հղել խմբագրությանը, որտեղ նշել է, որ պարբերականի խմբագրականը ընդգծել է բունդեսթագի որոշմանը ի պատասխան Թուրքիայի վարքագծի ամբողջական անհեթեթությունը: «Անցյալի հանցագործությունների վրա լույս սփռելը Թուրքիային անհարմար դրության մատնելու միտված չէ: Այն կարեւոր է, սակայնՙ անցյալից դասեր քաղելու եւ ապագայում ցեղասպանությունները կանխելու համար: Փոխանակ շարունակելու տասնամյակներ ձգվող ժխտողական արշավը, Թուրքիան հնարավորություն ունի սովորելու Գերմանիայի օրինակից: Գերմանիան ավելի լավ երկիր դարձավ ընդունելով իր մեղքը Հոլոքոսթի սանձազերծման գործում: Թուրքիան էլ կարող է նույնը անել Հայոց ցեղասպանության առնչությամբ», գրել է Բրայան Արդունին «Նյու Յորք Թայմսին» ուղղված իր նամակում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 17-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ