RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17 > #024, 2016-06-24 > #025, 2016-07-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 17-06-2016



Տեղադրվել է` 2016-06-16 23:19:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 4809, Տպվել է` 307, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓԱՅԼԱՆ: «ԻՆՉՈ՞Ւ Է ՄԶԿԻԹԻ ՎԵՐԱԾՎԵԼ ՀԱՋԻԱ ՍՈՖԻԱ ԵԿԵՂԵՑԻՆ»

Հ.Ծ.

Թուրքիայի խորհրդարանում HDP կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հարց է տվել վարչապետ Բինալի Յըլդրըմին, թե ինչու է քանդվել Տրապիզոնի Հաջիա Սոֆիա եկեղեցին եւ վերածվել մզկիթի: Նա հիշեցրել է վարչապետին, որ այդ վանքը 1250-1260-ական թվերին կառուցվել է Մանուել Ա-ի կողմից, թանգարանի վերածվել 1964-ին, իսկ 2013-ին հանձնվելով «Վաքըֆների գլխավոր վարչության» տնօրինությանը վերածվել է մզկիթի: Տեղի են ունեցել շինարարական փոփոխություններ, որոնցից ամենահատկանշականները շարժական միջնորմով բաժանված առանձին սրահն էՙ կանանց համար, «միհրաբը»ՙ մատուռի փոխարեն, որմնանկարների վերացումը եւ հատակի խճաքարերի փոխարեն տախտակամածի եւ գորգերի տեղադրումը:

Փայլանը նշել է, որ այդ տարածքում արդեն երեք մզկիթ է գործում եւ հարցրելՙ ճիշտ չէ՞ր լինի արդյոք այն պահպանել որպես պատմական հուշարձան, փոխանակ մզկիթի վերածելու: Նա նաեւ տեղեկացրել է, որ մզկիթի վերածելը հակասում է փոքրամասնություններին իրենց սեփականությունները վերադարձնելու AKP կառավարության որոշումին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 17-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ