RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2016-06-03 > #022, 2016-06-10 > #023, 2016-06-17 > #024, 2016-06-24 > #025, 2016-07-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 17-06-2016



Տեղադրվել է` 2016-06-16 23:19:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 3408, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՓՈՒՌՔԱՀԱՅ ԿԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալվել են արտերկրից ժամանած 20-ից 30 տարեկան հայ երիտասարդ կամավորներ, ովքեր պատրաստակամ են մասնագիտական հմտությունները Հայաստանի մարզերում կիրառելու հարցում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կամավորներին ծանոթացրել է ընկերության գործունեության գլխավոր գործառույթների, հիմնարար արժեքների, ինչպես նաեւ որդեգրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը:

2004 թվականից ի վեր, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ «Դեպի Հայք» հիմնադրամը կազմակերպել է 32 երկրից Հայաստան ժամանած հայ մասնագետների կամավոր աշխատանքը` Հայաստանի տարբեր մարզերում: Հայաստանում հաջողելու Ռալֆ Յիրիկյանի օրինակն այն գործոններից է, որոնք հետաքրքրություն են առաջացրել սփյուռքահայ երիտասարդների մոտ` Հայաստան գալու եւ տարբեր նախագծերի մասնակցելու հարցում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ում չափազանց կարեւորվում եւ քաջալերվում է սփյուռքահայ երիտասարդներիՙ հայրենիքը բացահայտելու ցանկությունը: Այստեղ, սակայն, առավելապես կարեւորվում է այն մոտեցումը, որ Հայաստանը լավագույնս ճանաչելու համար պետք է երկիրը դիտել ոչ թե զբոսաշրջիկի աչքերով, այլՙ հայրենիք այցելել ավելի կարեւոր նպատակով. Հայաստանն ընկալել որպես մի վայր, որտեղ կարելի է ծավալել մասնագիտական գործունեություն կամ սոցիալական տարբեր թիրախային խմբերին ուղղված ծրագրերին կամավորագրվելով` սեփական ավանդն ունենալ երկրի զարգացման գործում: Բացահայտել Հայաստանըՙ նշանակում է նրա մասնիկը դառնալ, զգալ երկրի ոգին, անմիջական շփման միջոցով ծանոթանալ նրա բնակիչների հետ, ճանաչել նրանց ապրելակերպն ու առօրյան: Կարեւոր է նաեւ լավ հարաբերություններ հաստատել տարեկիցների հետ եւ ստեղծել անձնական ու գործնական ամուր կապեր:

«Ողջունելի եւ խոստումնալից է, որ կայացրել եք այս որոշումը եւ այցելել եք հայրենիք: Որտեղ էլ որ ապրեն հայերը` Հայաստանում թե Սփյուռքում, նրանք պետք է հոգան երկրի տնտեսական առաջընթացի եւ բարօրության մասին: Մենք բոլորս պետք է լինենք հաստատակամ, հետեւողական եւ աշխատասեր: Հաջողության են հասնում նրանք, ովքեր ձգտում են ստանալ շոշափելի արդյունք: Մենք կարող ենք հաջողել, եթե առաջնորդվենք լավատեսությամբ եւ մեր երկրի հանդեպ անձնական ու կորպորատիվ պատասխանատվության զգացումով»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Կամավորները կիսվել են Հայաստանում ստացած իրենց տպավորություններով: Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափովՙ ընդգրկելով տարբեր թեմաների առնչվող հարցեր: Կազմակերպված քննարկումն օգնել է երիտասարդներին առավել սպառիչ պատկերացում կազմել բիզնեսի կառավարման եւ ղեկավարման սկզբունքերի մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 17-06-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ