ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՋԱԽՋԱԽԵՑ ՈՒԵԼՍԻՆ ԵՎ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՕԿ լրատվության բաժին Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության խմբային փուլի վերջին տուրում 92-40 հաշվով ջախջախեց Ուելսի ընտրանուն եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հայաստանի հավաքականն առաջին քառորդում հաղթեց 29:9 հաշվով, երկրորդ քառորդն ավարտվեց 46:20 հաշվով, երրորդ քառորդում հաշիվը 67:26 էրՙ հօգուտ Հայաստանի ընտրանու: Ի վերջո Հայաստանի հավքականը հաղթեց 52 միավորի առավելությամբՙ 92:40: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող 20 միավորով ճանաչվեց Մայք Դանիելյանը: Կիսաեզրափակիչում Հայաստանի ընտրանու մրցակիցը պարզ կդառնա խմբային փուլի հանդիպումների ավարտից հետո: |