RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 11-11-2016



Տեղադրվել է` 2016-11-10 22:44:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 5074, Տպվել է` 410, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՆԵՐՈՒՄ

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի զուտ հարկային եկամուտները (առանց արտաքին ֆինանսավորման աղբյուրների) կազմել են 787 մլրդ 515 մլն դրամ: Սա այնքան է, որքան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Արդեն բազմիցս ասվել է, որ բյուջեի եկամուտների հավաքման այս տարվա ցուցանիշի կատարման հետ կապված խնդիրներ կան եւ դրանք կհավաքվեն նախատեսվածից քիչ: Այս առումով հետաքրքրական է, թե ինչպե՞ս են իրենց հարկային պարտավորությունները կատարել երկրի առաջին 1000 խոշոր հարկ վճարող ընկերությունները միասին վերցրած:

Այսպիսով, ըստ պետեկամուտների հրապարակած տեղեկատվության 1000 խոշոր հարկատուները միասին վերցրած վճարել են գրեթե 525 մլրդ դրամ կամ ամբողջ հարկային եկամուտների մոտ երկու երրորդըՙ 66,7 տոկոսը: Ընդ որում, առաջին 10 խոշորները վճարել են ավելի քան 136 մլրդ դրամ կամ հարկային ամբողջ եկամուտների մոտ 17 տոկոսը: Այս անգամ եւս ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիան» է: Ընկերությունը վճարել է 29,8 մլրդ դրամ, զգալիորեն առաջ անցնելով երկրորդ տեղը զբաղեցրած ընկերությունից: Հակառակ սովորական դարձած «Գազպրոմ Արմենիա»-ի առաջին տեղին, երկրորդ տեղն առաջին անգամ զբաղեցրել է «Գրանդ Տոբակոն»ՙ 16,5 մլրդ դրամ վճարած հարկերով: Երրորդ տեղում դարձյալ առաջին անգամ հայտնվել է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը»ՙ 15,5 մլրդ դրամ վճարած հարկերով: Հարկ է նշել, որ առաջին տասնյակում փոփոխություններ էլի կան: Այդտեղ ընդգրկված ընկերությունները եւ նրանց վճարած հարկերը հետեւյալն են.

Գազպրոմ Արմենիա29 մլրդ 830 մլն դրամ
Գրանդ Տոբակո16 մլրդ 545 մլն դրամ
Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համալիր 15 մլրդ 526 մլն դրամ
Հայաստանի էլեկտրական ցանցեր 14 մլրդ 50 մլն դրամ
Ալեքս Գրիգ11 մլրդ 103 մլն դրամ
Թեղուտ10 մլրդ 782 մլն դրամ
Ղ-Տելեկոմ 10 մլրդ 743 մլն դրամ
ՍիՓիԷս օյլ 9 մլրդ 910 մլն դրամ
Ֆլեշ9 մլրդ 213 մլն դրամ
Արմենտել9 մլրդ 125 մլն դրամ

Նշենք, որ ընդհանուր առմամբ մոտ 90 հազար ընկերություններ եւ անհատ ձեռնարկատերեր են գրանցված, բայց նրանց մի զգալի մասը գործունեություն չի ծավալում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 11-11-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ