ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՙ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԵՐԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ՏԱՐԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ ԳԱՂԱՓԱՐԸ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Ինչպե՞ս եւ ի՞նչ միջոցներով ենք մենք պայքարելու աստիճանաբար ամբողջ աշխարհը նվաճող գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի դեմ: Ղազախստանի Հանրապետության նախագահ եւ առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկում է գործողությունների ծրագրի իր տարբերակը: Ամեն ինչ նրա հայտնի թեզի համաձայն. «Սկզբում տնտեսությունը, հետոՙ քաղաքականությունը»: Ղազախստանի ղեկավարի կարծիքով բոլոր պետությունների համար լավագույն համախմբող միջոց պետք է դառնա ...տարադրամը: Միասնական, վերազգային եւ քաղաքական գործոններից առավելագույնս անկախ: Ամենայն բան միասնական է Համաշխարհային վերազգային տարադրամի ստեղծման գաղափարով ղազախստանյան առաջնորդը հանդես է գալիս արդեն տարիներ: Այսպիսի նշանակալից հայտարարություններից մեկը դարձավ նրա ելույթը Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում անցկացված բիզնես-ֆորումում 7 տարի առաջ: Ամենից առաջ Ղազախստանի նախագահն առաջարկեց ստեղծել համաշխարհային վերազգային տարադրամային համակարգ, որպես միջոց գլոբալ տնտեսական ճգնաժամի դեմ: Ընդ որում, առավելագույնս ունիվերսալ եւ առանց հարակից բացասական հետեւանքների միջոց: -Ես կարծում եմ, որ ապագա միջոցառումները հանգում են այն բանին, - շեշտեց նա այնտեղ,- որպեսզի մենք ունենանք ամբողջովին արդար համաշխարհային տարադրամ եւ ոչ թե մեկ էմիտենտով, ինչպես այժմ դա տեղի է ունենում: Դա ո՛չ ժողովրդավարական, ո՛չ ազատ, ո՛չ մրցակցային, ո՛չ վերահսկվող համաշխարհային տարադրամ է: Դրա փոխարեն աշխարհի երկրները պետք է պայմանավորվեն, որպեսզի ստեղծեն համաշխարհային եկամտային միավոր ապրանքների փոխանակության համար, որն ընդունված կլինի ՄԱԿ-ի կողմից եւ կվերահսկվի համապատասխան հանձնաժողովների միջոցով: Ղազախստանի Հանրապետության նախագահի բառերով նման մեխանիզմը միանգամայն իրականանալի է գործնականում: ՄԱԿ-ի կողմից հավանության արժանանալուց բացի միասնական տարադրամը պետք է հաստատվի «Համաշխարհային տարադրամի մասին» օրենքով, որը կստորագրի աշխարհի պետությունների մեծամասնությունը: - Այդ շուկայում պետք է ի սպառ բացառվեն ցանկացած արտոնություններ համաշխարհային տարադրամի էմիտենտների առանձին խմբերի համար, - կոնկրետ ճշտել է ղազախական առաջնորդը, - նման համակարգը կարող էր դառնալ հիմք մարդկության պատմության մեջ առաջին անգամ բացարձակապես օրինական եւ լեգիտիմ համաշխարհային տարադրամային միավորի համար: Նման միավորի համար պարտադիր պայմաններ պետք է լինեն դրա վերազգայնությունը, անկանխիկությունը, կայունությունը եւ նրա փոխարժեքը ոչ մի դեպքում չպետք է կախված լինի համաշխարհային տարադրամների տատանումներից: - Նոր տարադրամային համակարգը, չկոտրելով արդեն կայացած տարադրամային համակարգերը, թույլ կտա ապահովել կայուն երկարաժամկետ եւ ենթակառուցվածքային ներդրումներ եւ կատարել օպերատիվ ընթացիկ տրանսակցիաներ, - պնդում է Նազարբաեւը: Բարեփոխումների ձեւը Ղազախստանի ղեկավարը նմանատիպ ելույթով հանդես եկավ նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անցյալ տարի, որտեղ նա առաջարկեց անդամ-պետություններին միավորվել գլոբալ համաշխարհային ճգնաժամի դեմ: Դրա համար, նրա կարծիքով, ՄԱԿ-ի 100-ամյակին ընդառաջ անհրաժեշտ է մշակել Գլոբալ ռազմավարական նախաձեռնության ծրագիր - 2045-ը, կատարելագործել գոյություն ունեցող միաջզագային մեխանիզմները, ավելացնել նորերը եւ համակարգը դարձնել ռեալՙ գործող ժամանակակից պայմաններում: Միասնական տարադրամին այդ սխեմայում բավականին նշանակալից դեր է հատկացված: ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհուրդը նախագահ Նազարբաեւն առաջարկել է վերափոխել Գլոբալ զարգացման խորհրդի: Խորհրդի կազմը նախատեսվում է ընդլայնել, այնտեղ ներառնելով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընտրվող անդամ-պետություններին, ՄԱԿ-ի բոլոր մասնագիտացված կառույցների ղեկավարներին, այդ թվում եւ Միջազգային արժույթի հիմնադրամի (ՄԱՀ): Տվյալ մարմնին հատկացվում են գլոբալ տնտեսական կարգավորիչի գործառույթներ եւ նրա վրա են դրվում համաշխարհային ծրագրերի իրականացման պարտավորությունները, ինչով կոչված են դառնալու համաշխարհային տնտեսական աճի հենակետեր: Դա, ինչպես կարծում է Ղազախստանի նախագահը, կօգնի էապես նվազեցնել գլոբալ ճգնաժամերի ռիսկը, ինչպես նաեւ կապահովի ազգային տնտեսական եւ սոցիալական քաղաքականության հարցերում պետությունների պատասխանատու վարքը: Դա նաեւ թույլ կտա լուծել համաշխարհային օրակարգի մի շարք արդիական հարցեր, ինչպիսիք են ահաբեկչությունը, պետությունների քայքայումը, միգրացիան եւ այլ բացասական երեւույթներ: Նազարբաեւը դրանք անվանեց տնտեսական ճգնաժամի, աղքատության, անգրագիտության եւ գործազրկության հետեւանքներ: Նա համապատասխանաբար կոչ արեց պայքարել դրանց դեմ տնտեսական մեթոդներով: Բայց նախքան համաշխարհային մակարդակի ակտիվ եւ գլոբալ հակաճգնաժամային ճակատամարտը սկսելը ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է կարգի բերեն ֆինանսական համակարգը: - 21-րդ դարում աշխարհին անհրաժեշտ են նոր որակի ֆինանսական գործիքներ, - եզրակացրեց Ղազախստանի նախագահը, - անհրաժեշտ է համախմբել ՄԱԿ-ի անդամ պետությունների ջանքերը գլոբալ կայուն զարգացման խնդիրներին ու բարգավաճմանը համապատասխանող վերազգային համաշխարհային տարադրամի մշակման ուղղությամբ: Ղազախստանյան առաջնորդի առաջարկությունները արձագանքներ են ունեցել: Նշանավոր գիտնական, փորձագետ, տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիր Ռոբերտ Մանդելի կարծիքով, նախագիծն արժանի է ուշադրության, չնայած գործնական տեսանկյունից բարդ է: - Ես համաձայն եմ նախագահ Նազարբաեւի հետ իր հայտարարության կապացությամբ, - հայտարարեց փորձագետըՙ հանդես գալով ԶԼՄ-ներում, - ես կարծում եմ, որ նա բացարձակապես ճիշտ ուղու վրա է: Ինչ վերաբերում է գլոբալ տարադրամի ղեկավար սկզբունքներին, ապա գոյություն ունեն զանազան մոտեցումներ եւ համակարգեր: Կա ռեգիոնալացման մոտեցումը, ըստ որի կարելի է ստեղծել սեփական տարադրամ Եվրոպայում, կարելի է ստեղծել ասիական տարադրամ, աֆրիկյան տարադրամ: Նման մոտեցումից հարկ է օգտվել, եթե գլոբալ մոտեցումը չաշխատի: Նրա գործընկեր, նույնպես տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիր Էդմունդ Ֆելպսը նույնպես հավանություն տվեց գաղափարին, չնայած ամեն ինչի հետ չէ, որ համաձայնեց: - Իմաստ չունի աշխարհում ունենալ ավելի քան 90 տարադրամ, - ընդգծեց Ֆեպլսը, - եւ այդ գաղափարը շատ լավ է նայվում: Սակայն, նոր համաշխարհային տարադրամի ստեղծման գործընթացը պահանջում է մանրակրկիտ մշակումներ: Անհրաժեշտ է մտածել այնպիսի մեխանիզմների մասին, որոնք նոր տարադրամը ավելի կայուն կդարձնեն: |