RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 11-11-2016



Տեղադրվել է` 2016-11-10 22:44:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 2590, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆՙ ԼԵՄՎԵԼ ՎԱԼԵՍՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ

Մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի եւ աշխարհագրության ֆակուլտետում գործող Աշխարհագրության գիտակրթական, ուսումնափորձնական լաբորատորիան այսուհետ կկրի հայտնի աշխարհագետ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Լեմվել Վալեսյանի անունը:

Բուհի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը կարեւորեց տարբեր տարիներին բուհը ղեկավարած ռեկտորների ավանդը կառույցի զարգացման գործումՙ ընդգծելով, որ Լեմվել Վալեսյանը նրանց շարքում ունեցել է իր առանձնահատուկ դերն ու բացառիկ նշանակությունը: Ռեկտորը նշեց, որ մեծանուն գիտնականի անունով լաբորատորիայի անվանակոչումը կնպաստի նրան, որ գործնականում վերհիշեն, պատմեն, խոսեն արժանի հայորդու մասին.«Լեմվել Վալեսյանն օժտված էր բացառիկ կազմակերպչական ունակություններով, իրական հեղինակություն էրՙ հանգիստ, հանդարտ, միաժամանակՙ վճռական եւ սկզբունքային, որը գիտության մեջ ուներ իր ուրույն խոսքն ու կշիռը. այս ամենի զուգակցումը հազվադեպ երեւույթ է»:

Աշխարհագրության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանը խորհրդանշական համարեց աշխարհագրություն գիտության 20-րդ դարի երկրորդ կեսի կարկառուն դեմքերից մեկի անունով լաբորատորիայի անվանակոչումը. «340 գիտական աշխատություն, այդ թվումՙ 35 մենագրություն, համալիր ատլասներ, դպրոցական եւ բուհական դասագրեր. Լեմվել Վալեսյանը գիտահետազոտական շատ լայն շրջանակ ունեցող գիտնական էր, որն անջնջելի հետք ունեցավ նաեւ մանկավարժության գործումՙ հիմք դնելով առանձին մասնագիտական ուղղությունների: Նա աշխարհագրության բնագավառում առավել լուսավոր հետք թողած գիտնականներից մեկն է, ով հայ հասարակությանը տվեց ատլասային քարտեզագրություն եւ երկրագրական աշխարհագրություն»:

«Նրա վերլուծական միտքն ապշեցնում էր. գիտության մեջ հրաշալի էր կողմնորոշվում, հասկանում էր բոլոր ուղղությունները, վերահայտնագործող աշխարհագրության կողմնակից էր, ու այն մեծ երկրների մենաշնորհը լինելուց զատ, համարում էր պետականության ատրիբուտ». այսպես ներկայացրեց Լեմվել Վալեսյանին ՀՊՄՀ-ի Էկոլոգիայի եւ կայուն զարգացման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարինե Դանիելյանն ու վստահեցրեցՙ տարիներ անց սերունդները կգնահատեն մեծանուն գիտնականին եւ կշարունակեն նրա գործը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 11-11-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ