ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. «ԼԻՑՔ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԵՐԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ կանխավճարային հաշվեկշռիՙ «Լիցք» ծառայության եւ լիցքավորման քարտերի միջոցով վերալիցքավորումն իրականացվում է ընկերության սպասարկման կենտրոններում, ներառյալ այնտեղ տեղադրված Մոբիդրամի տերմինալների միջոցով, ինչպես նաեւ առցանցՙ ընկերության կայքէջի միջոցով (cabinet.mts.am): Կանխավճարային հեռախոսահամարների հաշվեկշռի վերալիցքավորման վերը նշված բոլոր դեպքերում միջնորդավճար չի գանձնվում: Կանխավճարային հեռախոսահամարների հաշվեկշռի վերալիցքավորումը բաժանորդների համար առավել հասանելի դարձնելու նպատակովՙ «Լիցք» ծառայության եւ վերալիցքավորման քարտերի միջոցով լիցքավորումը իրականացվում է նաեւ ընկերության ենթակայության տակ չգտնվող տնտեսվարող սուբյեկտների` Հայաստանով մեկ գործող ավելի քան 10 հազար մասնավոր վաճառակետերի միջոցով, որոնց կողմից վերը նշված ծառայությունների մատուցման դեպքում եւսՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը միջնորդավճարի գանձում չի նախատեսում: |