RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10 > #006, 2017-02-17 > #007, 2017-02-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 10-02-2017



Տեղադրվել է` 2017-02-09 23:21:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 3893, Տպվել է` 483, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԵՎԱՆԱ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՓԻ ԽՈՑԵԼԻ ԹԵՎԸ... ՎԱՐԴԵՆԻՍ

ԽԱՉԻԿ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Այնՙ ինչի մասին պատմվում է, վերաբերում է գենրեալ Մովսես Սիլիկյանի եղբոր որդիներինՙ Սաշայի եւ Վոլոդյայի գեներալի հանձնարարականին: Վարդենիսցի 91-ամյա Սուրեն Սարգսյանը նախնիները Արեւմտյան Հայաստանի Դիադինից են հանգրվանել (1830 թ.): Նրա պապերը ավանդաբար դարբիններ են եղել, իսկ այդ նշանակում էր, որ տիրապետում էին նաեւ զինագոծությանը: Այդ էլ պատճառն էր, որ Մ. Սիլիկյանը պաշտոնի բերումով հաճախ էր լինում Մարտունիում, Վարդենիսում մտերմություն է ունենում զինագործների ընտանիքի հետ:

Գելի Ասլան պապը մետաղյա խողովակը կտրելով դարձնում էր իսկական թնդանոթների նախատիպեր: Եթե պիտի թուրքերը Քյալբաջարի հայտնի 92 գյուղի եւ լճի աջ ափի բնակեցված 36 գյուղերը գրոհով վերցնեն Սեւանի ավազանը, ապա պայթում էր նրա թնդանոթները, սարսափազդու տպավորություն թողնում եւ նախահարձակ թուրքերը փախչում էին երեք ուղղություններով: Ցիրուցան ու գլուխը կորցրած ճողոպրում էին հայկական ընդամենը 6 գյուղերից:

Երբ Սիլիկյանը ստանձնում է հայկական բանակային կորպուսի հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնը, նրան հայտնի էին թուրքերի բոլոր մտադրություները: Թուրքական զորք է մտել Հայաստան, գրավել Ալեքսանդրապոլը եւ շարժվում Երեւանի ուղղությամբ: Գեներալը նշանակվել է բարձրացնելու հայկական մյուս զորամասերի մարտունակությունը: Անհրաժեշտ էր Վարդենիսի խոցելի ուղղությունը դիմագրավել: Նա իր եղբոր երկու որդիներին, որպես իր գումարտակային համահարզներ, անձամբ նրեկայացնում է Գելի Ասլանին եւ որդի Սարգսին: Կապիտանի կոչումով Սաշան եւ Վոլոդյան մի քանի ամիս տարածաշրջանը պահում են հսկողության տակ: Թուրքերը սիրտ չեն անում մտնել Սեւանի ավազանը, բայց չեն հրաժարվում նաեւ մտնելու մտադրությունից:

Վարդենիսում ապրող հարուստ Սամանդա անունով թուրքը Սաշային ու յուրայիններին հյուրասիրության է հրավիրում իր տանը: Առիթը ինքն իրեն եկել է: Թուրքերը գրոհով շրջապատում են նրա տունը, որտեղ հյուրասիրության են կանչվել Սաշան եւ տեղի մի քանի հայեր: «Թուրքը անօրեն, խոսքը օրեն» ասացվածքը նշանակում է հյուրերի վրա հարձակվել, նշանակում է հարձակվել իր վրա: Սամանդա աղան տան շեմքին հորդորում է հայրենակիցներին չգնալ նման քայլի, բայց ոչինչ չի օգնում: Շեմքին սպանվում է իր նորապսակ որդին: Բայց Սամանդան խնդրում է իզուր արյուն չթափել... Ներսում շրջապատվածները մաուզերները պատրաստ նետվում են մարտի: Սաշան ճարպկորեն տան գոմի երդիկով դուրս է գալիս եւ քարերի հետեւ թաքնված մոլլա Ռավիլին պատանդ վերցնում: Մյուսները փախչում են գլխապատառ: Կռվում զոհվում է Վոլոդյան: Փրկվում են ընդամենը երկուսը:

Նրանցից մեկը մնում է հարազատ վայրերի ու Սուրեն Սարգսյանի բարեկամՙ Հայկազ Խաչատրյան, նկարիչ ու անկախության հիմնադիր մարտիկ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 10-02-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ