RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 13-10-2017



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2017-10-12 23:21:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 7481, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԸՙ ARARATSingleCask, ՈՐԸ, ՍԱԿԱՅՆ, ԿՈՆՅԱԿ ՉԷ...

Ա. Մ.

Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) ներկայացրեց իր նոր արտադրանքըՙ ARARATSingleCask-ը: ԵԿԳ Բերդ մասնաճյուղում խաղողի մթերման գործընթացին ծանոթացնելու նպատակով օրերս կազմակերպված լրագրողական շրջայցի ժամանակ, մասնաճյուղի թորման արտադրամասում էլ տեղի ունեցավ ARARATSingleCask-ի շնորհանդեսը: 57 տոկոս թնդություն եւ փափուկ համ ունեցող այս խմիչքը, սակայն, ինչպես պարզվեց, կուպաժավորման արդյունք չէ եւ կոնյակ չէ, այլ նոր խմիչքՙ որոշակի տակառներից ընտրված պրեմիում դասի սպիրտ: Այն, ըստ Երեւանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանի , այնքան կատարյալ է, որ արժանի է մաքուր տեսքով վայելելու:

Եվ այսպես, հայկական կոնյակագործության 130-ամյակին եւ նոր պատմական շրջանի նախօրեին Երեւանի կոնյակի գործարանի բացառիկ արտադրանքըՙ «ARARAT Մեկ Տակառից» (ARARAT Single Cask), թողարկված է սահմանափակ քանակությամբ եւ համարակալված շշերով: Ստեղծագործական պրպտումների արդյունքում ստեղծված նոր խմիչքը պատրաստված է բացառապես Երեւանի կոնյակի գործարանի պրեմիում դասի սպիրտներիցՙ ստացված եւ հնացված Հայաստանի Տավուշի մարզի խաղողիցՙ յուրահատուկ կլիմայական պայմաններում:Կրկնակի թորման միասնական գործընթացը եւ հնացումը մեկ տակառում առանց հետագա կուպաժավորման, SingleCask-ը դարձնում են շրջանի բնակլիմայական առանձնահատկությունների առավել ամբողջական եւ բնածին արտացոլումը: Մառանում ստեղծված հատուկ պայմանները հնացումը դարձնում են առավել մեղմ եւ ապահովում են սպիրտների անկրկնելի նրբությունն ու բազմերանգությունը:

ARARAT Single Cask-ը ԱՐԱՐԱՏ տեսականու միակ արտադրանքն է, որը շրջանցում է ցրտով մշակման եւ ֆիլտրման փուլը, ինչը թույլ է տալիս պահպանել համային նոտաները եւ բույրի երանգներըՙ միաժամանակ ընդգծելով խմիչքի իսկությունը: Այս խմիչքն առանձնանում է յուրօրինակ երանգով, որը փորձագիտական հանձնաժողովն անվանել է «հայկական աշնանային մայրամուտի գույն»:

Կոնյակագործության ողջ պատմության ընթացքում հայ վարպետները երբեք չեն վարանել ընդլայնել կոնյակագործության սահմանները, հանդես գալով նորարար լուծումներով: Այդպես, նախորդ դարասկզբին Մկրտիչ Մուսինյանցը ստեղծում է առաջին տեսակավոր հայկական կոնյակըՙ սկզբնավորելով հայկական կոնյակների փառահեղ ապագան: Մի քանի տասնամյակ անցՙ 20-րդ դարի կեսերին, հայկական կոնյակագործության վարպետ Մարգար Սեդրակյանը հեղափոխական միտք է առաջարկում, որը կայանում էր թորած ջուրը «կենդանի ջրով» փոխարինելու մեջ: Ժամանակին նորարարական այս գաղափարն արդյունքում դարձավ հայկական կոնյակագործության ոսկե օրենքը: ARARAT Single Cask-ը ԱՐԱՐԱՏ-ի նորարարությունների ներդաշնակ շարունակությունն է հատընտիրը գնահատողների համար, որը փոխաբերականորեն կարելի անվանել«Մեկ վրձնահարվածի կտավ»ՙ կատարված տակառից գավաթ ամենակարճ ճանապարհի տեխնիկայով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 13-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ