ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. «Samsung Galaxy Note 8»-Ի ԳՆՈՐԴՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ԳԵՂԵՑԻԿ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՙ ԱՆՎՃԱՐ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ իր սպասարկման կենտրոններում առաջարկվող բջջային սարքերի հարուստ տեսականին մոտ մեկ ամիս առաջ համալրվել է եւս մեկ նորույթովՙ հարմարավետ ու որակյալ «Samsung Galaxy Note 8» սմարթֆոնով: Այժմՙ այս նորարարական սմարթֆոնի գնորդներին նաեւ սպասվում է հաճելի անակնկալ: Այսպեսՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում «Samsung Galaxy Note 8» սմարթֆոն գնելու դեպքում կտրամադրվի գեղեցիկ («ոսկե») հեռախոսահամարՙ անվճար: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում` https://www.facebook.com/MTSArmenia/ |