![](https://www.archive.azg.am/pics/empty_cell_white.gif) ![](https://www.archive.azg.am/pics/empty_cell_white.gif) ![](https://www.archive.azg.am/pics/empty_cell_white.gif) ![](https://www.archive.azg.am/pics/empty_cell_white.gif) ![](https://www.archive.azg.am/pics/empty_cell_white.gif)
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 21-09-2018
| | Տեղադրվել է` 2018-09-21 00:33:59 (GMT +04:00) | Ընթերցված է` 5286, Տպվել է` 594, Ուղարկվել է էլ.փոստով` 0
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ 100 ՏԱՐԵԿԱՆ Է Երեկ Հայաստանի խորհրդարանի բակում նշում էին Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակը: Մեր անկախ երկրի համար սա կարեւոր հոբելյան է` ե՛ւ որպես անկախության վկայական, ե՛ւ որպես պետության կենսագրություն, ե՛ւ որպես հայերիս հարյուրամյա արժանապատվություն: Հոբելյանական միջոցառումը կարեւորել- իրենց ներկայությամբ հարգել էին եւ ելույթ ունեցան Հայաստանի նախագահն ու վարչապետը, Արցախի ղեկավարությունը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն:Հոբելյանի նշանակությունն արժեւորեց նաեւ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:Հոբելյանական հանդիսությանը ներկա էին Ազգային ժողովի բոլոր գումարումների պատգամավորներ` շուրջ 600 մարդ: Ցուցադրվեց խորհրդարանի հարյուրամյա պատմությունը ներկայացնող ֆիլմ: Առաջիկայում «Ազգը» մտադիր է անդրադարձ անել Հայոց խորհրդարանի հարյուրամյա պատմությանը: | | | |
|
![](https://www.archive.azg.am/pics/empty_cell_white.gif) | |