RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2018-09-07 > #034, 2018-09-14 > #035, 2018-09-21 > #036, 2018-09-28 > #037, 2018-10-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 21-09-2018



Տեղադրվել է` 2018-09-21 00:33:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 5524, Տպվել է` 567, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԶԻՆՎՈՐԻՑ ԴՈՒԽՈՎԸ ՉԿԱ

Հ. ԱՖՅԱՆ

Վարչապետ Փաշինյանը հերթական անգամ առաջնագծում էր: Այս անգամՙ «Դուխով» գրությամբ գլխարկով: Ճանապարհին, Հայաստանի վարչապետի ու Արցախի նախագահի ճանապարհին, հանկարծ հայտնվել են արջի երկու քոթոթ, Նիկոլ Փաշինյանը հեռախոսով նկարել է, շոյել նրանցից մեկի գլուխը: Առաջնագծում Փաշինյանը ծանոթացել է իրավիճակին, որը ըստ ՀՀ վարչապետի բավականին լարված էՙ չնայած կայուն ու վերահսկելի:

Բնականաբար Փաշինյանը առաջնագիծ իր այցի բոլ-բոլ լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկի տակ մի քաղաքացի, որի անունը գիտեմ, բայց չեմ ասի (իր օգտի համար) գրել է. «Էնքան դուխով է նայում զինվորի աչքերի մեջ, որ զինվորը վախից հայացքը փախցնում ա...»: Հասկանալի է, որ դուխով նայողըՙ Փաշինյանն է: Ես չգիտեմ, թե այս մեկնաբանությունը գրողը առաջնագծում հենց հիմա կանգնած հարազատ ունի՞ կամ երբեւէ ունեցե՞լ է, ասենք տեղյա՞կ է, թե առաջնագիծն ինչ է, դրանից այն կողմ ինչ է ու ով է: Բայց ես գիտեմ, որ այս մեկնաբանության հեղինակի պես շատերն են մտածում, եթե իհարկե սա մտածել է:

Տղաներ եւ աղջիկներ, Նիկոլին ձեր որդիների չափ սիրող տիկնայք ու պարոնայք, ինչպես նաեւ վարչապետ Փաշինյանի ու նախագահ Սահակյանի ճանապարհին հայտնված արջուկներ, առաջնագծում կանգնած զինվորը ամեն օր չէՙ ամեն ժա՛մ նայում է մահվան աչքերի մեջ ու վախից հայացքը չի փախցնում: Վարչապետի հայացքի՞ց պետք է փախցնի, նրանի՞ց պետք է վախենա: Իսկ ՀՀ վարչապետը սարսափելի է՞... Դուք ոչ միայն սա եք հաստատում, այլ այն, որ առաջին գծում կանգնածները վախենում են, կապ չունի ինչից, վախենում են: Չեք վախենո՞ւմ նման հայտարարություններ անելիս: Հասկանում եմ, որ այլեւս ոչ մի բանից չեք վախենում, բայց դրա մեջ առաջնագծում կանգնած զինվորին վախկոտ անվանե՞լն էլ է մտնում: Վարչապետին նրանից դուխով համարելով պետության մասի՞ն եք մտածում, պետության մասին մտածո՞ւմ եք, առհասարակ մտածո՞ւմ եք...

Իշխանության, մանավանդ բարձագույն իշխանության համար խենթանալուց Փհենյանի հոտ է գալիս: Դա միջուկային զենքի պես մի բան է, նույնչափ վտանգավոր. հենց պայթեց...նույնիսկ զոմբիներն են պառկելու, բայց ասֆալտ չի լինելու, որ պառկենք: Ի դեպ, զոմբիները նույն ստրուկներն են, ուղղակի չգիտեն, որ իրենք ստրուկ են: Չեն էլ իմանալու:

Հույսն այն մարդիկ են, որոնք չեն վախենում ու հրաշալի է, որ առաջնագծում ոչ ոք չի վախենում: Վարչապետը նրանց տեսել է, հույս ունեմՙ կասի իր օգնականներին, վերջիններս էլ իրենց օգնականներին, նրանք էլ Ֆեյսբուքում մեկակական գրառում կանեն ու զոմբիները կզարմանան, թե այդ ինչպե՞սՙ զինվորն ավելի դուխով է, քան վարչապետը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ