«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 21-09-2018
| | Տեղադրվել է` 2018-09-21 00:33:59 (GMT +04:00) | Ընթերցված է` 5285, Տպվել է` 596, Ուղարկվել է էլ.փոստով` 0
| ՄԻԵԴ-Ը ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ՎՃԻՌ Է ԿԱՅԱՑՐԵԼ Փաստաբան Վահե Գրիգորյանի տեղեկացմամբ` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել է «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով ուղղակի ոչնչացրել է 2008 թվականի մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների կողմից հայաստանյան եւ միջազգային հանրությանը հրամցված վարկածը: Դատարանը ճանաչել է դիմողի բոլոր իրավունքների խախտումները, որոնք ներկայացված են եղել Դատարանին: Հայաստանի կառավարության բոլոր փաստարկները մերժվել են. «Այս վճռով քաղաքական զգայունության եւ կարեւորության գործերով Հայաստանում արդարադատության համակարգի գոյության վերաբերյալ պատրանքն էլ է ցրվել... Անցումային արդարադատության գործընթացի նախաձեռնումն այլեւս ոչ միայն ներքին պահանջարկի, այլ նաեւՙ միջազգային իրավունքի թելադրանք է Հայաստանի համար: Այսօր կայացված վճռով այն փաստացի սկսվում է», գրել է փաստաբանն իր էջում: | | | |
|
| |