RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2021-06-18 > #024, 2021-06-25 > #025, 2021-07-02 > #026, 2021-07-09 > #027, 2021-07-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 02-07-2021



Տեղադրվել է` 2021-07-01 23:11:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 1068, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ՄՈՏ 500 ԶՈՀՙ 50 ԱՍՏԻՃԱՆ ՇՈԳԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Միջազգային լրատվամիջոցները մեկ շաբաթ ի վեր հաղորդում են Կանադայի առանձին շրջաններում օդի ջերմաստիճանի կտրուկ, ըստ Ցելսիուսի մինչեւ 50 աստիճան բարձրանալու մասին, որ հատկապես վտանգավոր է տարեց մարդկանց կյանքի համար: Երկուշաբթիՙ 49,5, երեքշաբթիՙ հունիսի 29-ին արձանագրվել է 49,6 աստիճան, ըստ օդերեւութաբանների, ջերմաստիճանը նվազելու միտում չունի, բարձրանում է: Տեղի պաշտոնատարների տվյալներով, հունիսի 25-ից 30-ը արձանագրվել են 486 հանկարծակի եւ անսպասելի մահվան դեպքերՙ երկրիՙ հատկապես արեւմտյան շրջաններում: Զոհերի թիվն, ամենայն հավանականությամբ, կաճի: ԱՄՆ արեւելյան շրջաններումՙ մասնավորապես Օրեգոնում եւ Վաշինգտոնում զգալի տոթ է, եւ պաշտոնյաները զգուշացնում են անտառային հրդեհների մասին: Օրեգոնում անցած օրերին, ըստ Ցելսիուսի, 47,2 աստիճան է եղել, որ 1890- ի չափագրումներից ի վեր այդ շրջանի համար ամենաբարձր ցուցանիշն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 02-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ