RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2021-06-18 > #024, 2021-06-25 > #025, 2021-07-02 > #026, 2021-07-09 > #027, 2021-07-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 02-07-2021



Տեղադրվել է` 2021-07-01 23:11:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 307, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՏՈՐԵ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐԸ ՄՈԼՈՐԱԿԸ ՓՐԿԵԼՈՒ ՄԻՋՈՑ

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հայկական մի քանի ապրանքանիշներ պոլիէթիլային տոպրակների փոխարեն բազմակի օգտագործման պայուսակներ են առաջարկում:Պլաստիկ շիշը հաջորդ կյանքում կարող է դառնալ պայուսակ, եթե այն նետում եք պլաստիկի համար նախատեսված աղբի արկղի մեջ:

Պլաստիկից կարելի է ստեղծել ինչ մտքովդ անցնի: Էկոլոգիական տեսակետից ամենավտանգավոր նյութերից մեկը կարող է դառնալ հարմարավետ պայուսակ, ապարանջան, սրբիչ եւ շատ այլ բաներ:

«Պլաստիկը վերամշակում ենք, ստանում թելեր եւ կարում էկո պայուսակներ, որոնք մատչելի են, կարող են փոխարինել Հայաստանի շատ խանութներում արդեն վճարովի դարձած պոլիէթիլային տոպրակներին: Այն էկո պայուսակները, որոնք մենք գործում ենք ստացված թելերից, «խելացի» են: Դրանց վրա կան շտրիխ կոդեր, որոնք մեր հավելվածի միջոցով կարելի է օգտագործել եւ խանութներում ստանալ զեղչեր կամ կուտակել բոնուսներ»,-ասում է «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպություն հիմնադիրՙ Մխիթար Ավետիսյանը :

Կտորե պայուսակները ոչ միայն վերջին նորաձեւ միտումներից են, այլեւ մոլորակը փրկելու միջոց: Աշխարհում ամեն վայրկյան օգտագործվում եւ դեն է նետվում 160000 պոլիէթիլային տոպրակ, որոնք մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին

«Մոտ 4-5 տարի առաջ Հայաստանում շատ քիչ էր խոսվում պլաստիկի վնասակար ազդեցության մասին: Երբ գնումներ կատարելիս ասում էիր, որ քեզ պլաստիկ տոպրակ պետք չէ, դու ունես կտորից տոպրակ, մտածում էին, թե խնայել ես ցանկանում կամ էլ տարօրինակ հայացքով էին նայում»,- պատմում է Լուսինեն :

Լուսինեի համար պլաստիկի խնդիրը դարձել է ավելի առարկայական: Երկար որոնումներից հետո 3-5 գրամ քաշով շղարշե գործվածքը դարձավ այն հումքը, որով Լուսինեն սկսեց կարել տոպրակներՙ հնարավոր դարձնելով գնել կշռվող մթերքներ առանց պլաստիկի կիրառման:

Զրուցակիցս կարեւորում է նաեւ իր գործի կրթական բաղադրիչը: Պարբերաբար կազմակերպում Է դասընթացներՙ աղբի տեսակավորման կարեւորության եւ վերամշակման հարցում հասարակական դիրքորոշումն ամրապնդելու նպատակով:

2018 թվականին Հռիփսիմե Քոչարյանի հիմնած «Ecobags With Me» ապրանքանիշի պայուսակները կարում են 12 կին, բոլորի տանը առողջական խնդիրներ ունեցող անչափահաս երեխաներ կան:

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես իմացա մի կնոջ մասին, որի երեխան ծնվել էր դաունի համախտանիշով: Կինը չէր կարող նրան միայնակ թողնել, բայց գումար աշխատել պետք էր: Նրան օգնել էր պետք: Եվ այդ ժամանակ մտածեցի` ինչու ձեռագործ «էկո» պայուսակների շարք չստեղծել, քանի որ այն նորաձեւության մեջ շատ կարեւոր ուղղություն է, որը ոչ միայն պահանջված է, այլեւ պաշտպանում է մոլորակը պլաստիկից», - պատմում է նա:

Էկոլոգիայի հիմնախնդիրները միշտ եղել են, կան ու կլինեն այն մարդկանց ուշադրության կենտրոնում, ովքեր իրոք անհանգստանում են բնության եւ սեփական առողջության համար: Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի համոզմամբ, 2022թ.-ի հունվարի 1-ից առեւտրի օբյեկտներում եւ կետերում կարգելվի պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների օգտագործումը, վաճառքը եւ իրացումը, բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված եւ երկրորդային ու երկրորդային հումքից արտադրվածների:

Գրիգորյանի փոխանցմամբՙ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը ոլորտի 44 արտադրողները հնարավորություն կունենան կենսաքայքայվող պլաստիկից, թղթից եւ կտորից պարկերի արտադրման ուղղությամբ աշխատելու. «Ողջ աշխարհը շարժվում է մեկանգամյա օգտագործման պլաստիկը բացառելու ճանապարհով, քանի որ այն ներթափանցում է հողաշերտ, հայտնվում անգամ ձկների ստամոքսում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 02-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ