«ԿԱՐՈ՞Ղ Է ԿԻՆՈՆ ՎԵՐԱՑՆԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԲՈՒՆԵՐԸ» Այս խորագրով այսօր, մայիսի 2-ին, Բելմոնտի (Մասաչուսեթս, ԱՄՆ) Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAAS) շենքում դասախոսություն է կարդալու եւ իր կարճամետրաժ «Պոլիս» ֆիլմն է ցուցադրելու ճանաչված ամերիկահայ ֆիլմարտադրիչ Էրիկ Նազարյանը: Քսանրոպեանոց ֆիլմը, որը 2011-ին արժանացել է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» մրցանակին 14-րդ «Արփա» միջազգային կինոճառատոնում, պատմում է ուդ նվագող մի հայ երաժշտի մասին, որը Ստամբուլ վերադառնալովՙ փորձում է գտնել իր պապի երաժշտական գործիքների խանութը: Սցենարիստ եւ ֆոտոլրագրող Էրիկ Նազարյանը ծնվել է Հայաստանում, բայց մեծացել է Լոս Անջելեսում: Ավարտել է կինեմատոգրաֆիական արվեստների կրթօջախը: Նրա 2007-ին նկարահանած «The Blue Howv» լիամետրաժ ֆիլմը, որն առաջին անգամ ցուցադրվել է Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնի ժամանակ, արժանացել է 6 միջազգային մրցանակների: Ներկայիս զբաղված Քրիս Բոհջալյանի աղմուկ հանած «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի էկրանավորման աշխատանքներով: |