ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ Բրազիլիայում ընթացող շախմատի աշխարհի առաջնության փնջային մրցաշարի 5-րդ տուրում Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը ոչ-ոքի խաղաց Յորգ Կորիի հետ, իսկ Արմեն Բրուտյանը պարտվեց Ան Չումպիտազին: Մխիթարյանը 3,5 միավորով 14-րդ տեղում է, իսկ Բրուտյանը 3 միավորով զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը: 4,5 միավորով աղյուսակը գլխավորում են բրազիլացի Ալեքսանդր Ֆիեռն ու պերուացի Դեյսի Կորին: Ֆիեռը հաշտություն կնքեց Ռաֆայել Լեյթաոյի հետ, իսկ Կորին հաղթեց Ռենատո Քուինտիլիանոյին: |