RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-05-01 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2066, Տպվել է` 80, Ուղարկվել է էլ.փոստով` 59

ՀՈՊԿԻՆՍԻ ՀԵՏ ՄԵՆԱՄԱՐՏԸ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ ԿԱՐՈ ՄՈՒՐԱԴԻ ԿԱՐԻԵՐԱՅՈՒՄ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադի մարզական կարիերայում նշանակալի իրադարձություն է սպասվում: Գերմանիան ներկայացնող 29-ամյա բռնցքամարտիկն իրավունք է ստացել կիսածանրքաշային կարգի IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկելու չեմպիոնական գոտու տեր, 48-ամյա ամերիկացի անվանի բռնցքամարտիկ Բեռնարդ Հոպկինսի հետ: Այդ մենամարտը կկայանա հուլիսի 13-ին ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի Բրուկլին քաղաքում: Կարո Մուրադն ԱՄՆ-ում իր առաջին մենամարտը կանցկացնի:

Այդ մենամարտն իրոք նշանակալի իրադարձություն կլինի հայ բռնցքամարտիկի համար: Բեռնարդ Հոպկինսը պրոֆեսիոնալ բռնցքամարտում հայտնի է իր մի շարք նվաճումներով: Նա ամենատարեց աշխարհի չեմպիոնն է պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը Հոպկինսը նվաճել էր մարտի 9-ին Բրուկլինում իր հայրենակից Կլաուդ Տավորիսի հետ կայացած մենամարտումՙ հաղթելով միավորներով (117-111, 116-112, 116-112): Դա պրոֆեսիոնալ ռինգում Հոպկինսի 63-րդ մենամարտն էր, որոնցում նա 53-րդ հաղթանակը տոնեց: 2 մենամարտ ավարտվել է ոչ-ոքի, 6-ում Հոպկինսը պարտվել է:

Կարո Մուրադը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 27 մենամարտերից շահել է 25-ը, մեկն ավարտել է ոչ-ոքի, կրել է մեկ պարտություն: Այդ միակ պարտությունը հայ բռնցքամարտիկը կրել է 2010-ի սեպտեմբերի 18-ին ուելսցի Նատան Կլեւերլիից: 10-րդ ռաունդում մրցակիցը Մուրադին նոկաուտի էր ենթարկել:

Կարո Մուրադը լրջորեն է նախապատրաստվում առաջիկա մենամարտին: Նա հավատում է հաջողությանը:

«Այդ մենամարտն իմ մարզական կարիերայում նշանակալի իրադարձություն կլինի: Դիտել եմ Հոպկինսի անցկացրած մենամարտերից մի քանիսը: Կստիպեմ նրան վարձահատույց լինել իր թույլ տված սխալների համար: Հոպկինսին հաղթելուց եւ IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո կցանկանայի վրեժխնդիր լինել Կլեւերլիից կրած միակ պարտության դիմաց: Ցանկալի կլիներ, որ այդ մենամարտն անցկացվեր չեզոք տարածքում: Առաջին մենամարտն անհաջող էր դասավորվել ինձ համար: Սակայն գիտեմ, որ կարող եմ նրան հաղթել», նշել է Կարո Մուրադը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ