RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02 > #072, 2013-05-03 > #073, 2013-05-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013



ՈՒՂԻՂ ԳԾՈՎ

Տեղադրվել է` 2013-05-01 23:35:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1808, Տպվել է` 81, Ուղարկվել է էլ.փոստով` 81

«ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ՄՈԼՈՐՎԱԾ»

Հ. Ծ.

Օն-լայն բանախոսություն Ամերիկյան համալսարանում

Հայերի ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պետության պաշտոնական քաղաքականությունը եղել եւ մնում է հերքումը: Այդ քաղաքականության բաղկացուցիչ մասերն են երեք «Մ-երը»ՙ մոլորեցումը, միստիֆիկացիան եւ մանիպուլյուցիան: Բայց երբ սոցիալական հիշողությունն ենք փորփրում թուրք հասարակության, տեսնում ենք բոլորովին տարբեր մի պատկեր: Նույնիսկ մոտ մեկ դար անց մեծահասակ թուրքեր եւ քրդեր, հատկապես արեւելյան Թուրքիայում, դեռ վառ հիշողություններ ունեն հայերի ցեղասպանության մասին», ասում է Ամստերդամի «Պատերազմի, հոլոքոսթի եւ ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտի» ավագ կուրսերի տնօրեն դոկտ. Ուղուր Ումիտ Ունգորը : Նա այսօրՙ մայիսի 2-ին, ժամը 18.30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում Ամստերդամից ուղիղ կապով օն-լայն բանախոսություն է կարդալու «Հայերի ցեղասպանության հիշողությունը թուրքական ինքնության մեջ» թեմայով:

Դոկտ. Ունգորը Ուտրեխտ համալսարանի պատմության ամբիոնում պրոֆեսորի օգնական է: Նրա վերջին շրջանի գրքերից են «Առգրավում եւ ոչնչացում: Հայկական ունեցվածքի խլումը երիտթուրքերի կողմից» եւ «Արդի Թուրքիայի ստեղծումը: Ազգություն եւ պետություն, 1913-1950 թթ.» հատորները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #71, 02-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ