ՇՏԱՅՆՄԱՅԵՐԸ ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼԸ ԽՈՉԸՆԴՈՏ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ Երեկ Հայաստան ժամանած Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Բեռլինը հարգում է Հայաստանի որոշումը` միանալու Եվրասիական տնտեսական միությանը, եւ չի համարում, որ դա խոչընդոտ է ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու ճանապարհին: Նրա կարծիքով` Հայաստանում նույնպես այդպես են մտածում, իսկ ԵՄ-ի հետ հարաբերություններ զարգացնելու առումով Հայաստանը Գերմանիայի կարեւոր գործընկերներից մեկն է շատ ու շատ հարցերում, այդ թվում` Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղարար գործունեության մեջ: |