RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014



Տեղադրվել է` 2014-10-24 19:50:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1312, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՆԱՎԱԽՈ ՑԵՂԻ ՀՆԴԿԱՑԻՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ 554 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

Պ. Ք.

ԱՄՆ-ի կառավարությունը համաձայնել է նավախո ցեղի հնդկացիներին 554 մլն դոլար փոխհատուցում վճարել դաշնային իշխանությունների կողմից նրանց ունեցվածքի կառավարման չարաշահումների դիմաց: Այդ մասին Ռոյթեր գործակալությանը հայտարարել են արդարադատության նախարար Էրիկ Հոլդերը եւ ցեղապետ Բեն Շելլին, որը պաշտոնապես հորջորջվում է նավախո ժողովրդի նախագահ:

Հոլդերը վստահություն է հայտնել, որ ձեռք բերված համաձայնությունը կամրապնդի դաշնային կառավարության եւ հնդկացիների «գործընկերությունը», իսկ Շելլին այն անվանել է «ցեղային ինքնիշխանության հաղթանակ»: Նրա խոսքերով, «նավախո ժողովուրդը կստանա ազնիվ եւ արդար փոխհատուցում»: Հոկտեմբերին տեղի կունենան լսումներ, բայց կատարվելիք ծախսերի մոտավոր հոդվածներն արդեն հայտնի են. նախ եւ առաջ կկառուցվեն ճանապարհներ, ջրմուղ, կացարաններ եւ անհրաժեշտ ենթակառույց:

Ամերիկայի բնիկները 1946 թ. ի վեր կառավարությունից փոխհատուցում էին պահանջում իրենց թրաստային ֆոնդի միջոցների ծախսման, ինչպես նաեւ ընդարձակ հողատարածքների օգտագործման չարաշահումների դիմաց: Հողերը վարձակալության էին տրվում գյուղատնտեսության, էներգետիկայի, օգտակար հանածոների, բնափայտի արդյունահանման եւ անշարժ կայքի շինարարության զանազան նախագծերովՙ ի վնաս օրինական հողատեր նավախոների: Դատարանում ցեղն ապացուցեց, որ կառավարությունը, օրենքին հակառակ, այդ ակտիվները չի օգտագործել ի նպաստ օրինական հողատերերի: Հայցի նախնական գումարը կազմում էր ավելի քան 900 մլն դոլար:

Վերջին տարիներին դաշնային իշխանությունները նմանօրինակ համաձայնագրեր են կնքել հնդկացիական եւս 80 ցեղերի հետ, որոնք նույնպես դատական հայցեր էին ներկայացրել դաշնային կառավարությանը: Ընդհանուր առմամբ նրանց պետք է վճարվի 2,5 մլրդ դոլար, սակայն նավախոների ստանալիք 554 միլիոնը աննախադեպ մեծ գումար է մեկ առանձին ցեղի համար:

Ամերիկյան հնդկացիների ամենամեծ ցեղը համարվող նավախոների թիվը ներկայումս մոտ 300 հազար է: Նրանց հողերը 70 հազար քառ. կմ տարածք են զբաղեցնում Արիզոնայի, Նյու Մեքսիկոյի եւ Յուտայի նահանգներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 24-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ