RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2016-07-01 > #026, 2016-07-08 > #027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 15-07-2016



Տեղադրվել է` 2016-07-15 00:22:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 2820, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը 705.9 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ Է ՆԵՐԴՐԵԼ ՇՈՒՐՋ 750 ՈՒՍԱՆՈՂԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն յոթներորդ տարին անընդմեջ իրականացնում է ուսման վարձավճարների հատուցման աջակցության ծրագիր: Այն օժանդակում է հատուկ կարիքներ ունեցող, ծնողազուրկ կամ սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդների` հատուցելով նրանց ուսման վարձը` պայմանով, որ նրանք հաջողությամբ ավարտեն ակադեմիական տարին ու փոխադրվեն հաջորդ կուրս:

Իրականացված ներդրման արդյունքում բարձրագույն կրթությունը հասանելի է դարձել ծրագրում ընդգրկված շուրջ 750 ուսանողի: Յոթ տարվա ընթացքում այդ նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից արդեն իսկ հատկացվել է 705.9 միլիոն դրամ:

Ծրագիրն ապացուցել է իր արդյունավետությունը` մասնագիտական կրթություն ապահովելու, ինչպես նաեւ հոգեբանական ու սոցիալական աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կայացած հանդիսավոր արարողության ընթացքում` ամփոփվել են վարձավճարների հատուցման ծրագրի յոթնամյա արդյունքները եւ այս տարվա շրջանավարտներին են հանձնվել ծրագրից օգտվելու ավարտական վկայականներ:

«Սովորելու ձգտում ունենալն ու այդ հնարավորությունից զրկված լինելը կյանքի ամենամեծ անարդարություններից է: Չի կարող ուժեղ լինել այն հասարակությունը, որի անդամների մի մասը զրկված է բարձրագույն կրթություն ստանալու իրավունքն իրացնելու հնարավորությունից: Բուհական կրթություն ստանալու ցանկություն ունեցող բոլոր երիտասարդներին պետք է հնարավորություն ընձեռնվի սովորել եւ հասնել մրցակցային առավելության թե՛ աշխատաշուկայում, եւ թե՛ հասարակական կյանքում: Ուսման վարձավճարների հատուցման աջակցության ծրագրի նպատակը սոցիալական անարդարության հաղթահարումն է` մասնագիտական կրթություն ստանալու ճանապարհով: Կրթությունը պետք է հավասարապես հասանելի լինի բոլորին», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Հաշվի առնելով, որ ուսման վարձավճարների հատուցման աջակցության ծրագրից ուսումնառության ընթացքում շարունակաբար օգտվելու հիմնական պայմաններից մեկն ուսման առաջադիմությունն է, համապատասխան վկայականի տրամադրումը հավաստում է կրթաթոշակի ծրագրում ընդգրկվածի` սովորելու եւ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման ձգտումը, հաստատակամությունն ու հետեւողականությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 15-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ