ՌՈՈՒՄԻՆԳԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ 25 ԴՐԱՄ` 1ՄԲ-Ի ԵՎ 25 ԴՐԱՄ` 1 ԿԱՐՃ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ (SMS) ՀԱՄԱՐ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ակտիվացնելով ռոումինգ ծառայությունը եւ արդեն Վրաստանում միանալով «Magticom» կամ «Geocell» ցանցերին, ընկերության բաժանորդները մինչեւ 2016թ. հոկտեմբերի 31-ը ինտերնետից կարող են օգտվել ընդամենը 25 դրամ/ՄԲ սակագնով: Ելքային կարճ հաղորդագրությունների համար եւս սակագինը կազմում է 25 դրամ/SMS: «Ներկայումս, համացանցի եւ առհասարակ` բջջային հեռախոսակապի միջոցով կապի մեջ մնալը չափազանց կարեւոր է, անկախ նրանից` աշխատավայրում ես, տանը, թե՞ արտերկրում` հանգստի նպատակով: Արձակուրդն անցկացնելու կամ գործնական նպատակներով Վրաստան մեկնող իր բաժանորդներին հաղորդակցման մատչելի հնարավորություն ընձեռելու համար` ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչեւ հոկտեմբերի 31-ը Վրաստանի «Magticom» եւ «Geocell» ցանցերում սահմանել է 25 դրամ սակագին` ինտերնետի 1 ՄԲ-ի համար: Ելքային կարճ հաղորդագրությունների համար եւս սակագինը կկազմի 25 դրամ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage |