RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2016-07-01 > #026, 2016-07-08 > #027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 15-07-2016



Տեղադրվել է` 2016-07-15 00:22:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 3550, Տպվել է` 315, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է 3,4 ՏՈԿՈՍՈՎ, ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸՙ 21,4 ՏՈԿՈՍՈՎ

Ա. Մ.

Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը 2016-ի հունվար-հունիս ամիսներին նվազել է 3,4 տոկոսով: Այս մասին հայտնել է այդ երկրի վիճակագրության պետական կոմիտեն: Նշվել է, որ վերոնշյալ տնտեսական անկումը հիմնականում պայմանավորված է շինարարության ոլորտի ծավալների 33,6 տոկոս նվազմամբ: Ոչ նավթային հատվածում արձանագրվել է 6,1 տոկոս անկում, իսկ նավթային հատվածումՙ 2,1 տոկոս աճ:

Պարզաբանենք, որ ոչ նավթային հատվածում եւ հիմնականում շինարարությունում տնտեսական նման անկումը հետեւանք է այն բանի, որ այս ճյուղերում ներդրումները կատարվում են Ադրբեջանի տնտեսության հիմնականՙ նավթագազային ճյուղից ստացված եկամուտներից: Նավթի գների անկման պարագայում անհնար է դառնում այլ ճյուղերում ներդրումներ կատարելը: Ինչ վերաբերում է նավթային հատվածում արձանագրված աճին, ապա հերթական անգամ տեղեկացնենք, որ խոսքը ազգային արժույթովՙ մանաթով արտահայտված աճի մասին է, որն ավելի քան կրկնակի արժեզրկվել է: Հետեւաբար, դոլարային համադրությամբ, նկատի ունենալով դոլարով նավթի վաճառքը, նավթային հատվածում նույնպես անկում է արձանագրվել:

Հարեւան երկրի մյուս տնտեսական ցուցանիշները նույնպես բարվոք չեն: Այսպես, այդ երկրի պետական բյուջեի եկամուտները կազմել են 6 մլրդ 133 մլն մանաթ, ինչը 21,4 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մուտքերից, իսկ ծախսերը կազմել են 6 մլրդ 821 մլն դրամՙ 20,5 տոկոսով պակաս նախորդ տարվա առաջին կիսամյակից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 15-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ