«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 16-06-2017
| | Տեղադրվել է` 2017-06-15 22:16:02 (GMT +04:00) | Ընթերցված է` 11669, Տպվել է` 1053, Ուղարկվել է էլ.փոստով` 0
| ԱՄՆ ՍԵՆԱՏԻՙ ՌԴ ՀԱՆԴԵՊ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՐՈՒՑՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ՎՐԴՈՎՄՈՒՆՔԸ ԱՆ. Հ., Գերմանիա Հունիսի 14- ին ԱՄՆ Սենատի մեծամասնության հավանությանն արժանացածՙ Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցներ հաստատելու օրինագիծը եվրոպացի սոցիալ- դեմոկրատների դժգոհությունն է արձանագրել: ԳԴՀ արտգործնախարար Զիգմար Գաբրիելը, Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը ԱՄՆ- ի նման քաղաքականությունը պայմանավորում են տնտեսական շահով: Գերմանական լրատվամիջոցների իրազեկմամբ, երկու պաշտոնյաները նկատի ունեն «Հյուսիսային հոսք - 2» գազամուղը, որ ռուսական գազը ԳԴՀ եւ ԵՄ մատակարարելու հանձնառությունն ունի, ինչը խոչընդոտում է ամերիկյան հեղուկ գազը վաճառելուՙ այդ երկրի մտադրությանը: | | | |
|
| |