RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 16-06-2017



Տեղադրվել է` 2017-06-15 22:16:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 8452, Տպվել է` 110, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՅՈՒՄՐԻԻ «ՖՈՏՈՆ» ՎԱՐԺԱՐԱՆԻ ՍԱՆԵՐԸՙ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետները վարպետության դասընթաց են անցկացրել Երեւան-Գյումրի միջպետական ճանապարհի մոտակայքում տեղակայված, արեւային էներգիայով սնվող հիմնական երկուկայանի տարածքում: Գյումրիի «Ֆոտոն» վարժարանն այն ավագ դպրոցներից է, որն ընդգրկված էՏՀՏ փորձարարական ուսումնական ծրագրում եւ «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկան յուրացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:

Ընկերության մասնագետները պարբերաբար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպում առարկան դասավանդող ուսուցիչների եւ աշակերտների համար: Տեսական գիտելիքներն ամրապնդելու եւ գործնական հմտություններ փոխանցելու նպատակով,մասնագետները լսարանային դասընթացներից հետո կազմակերպում են շրջայցեր: Որպես գործնական ուսուցման համար այցելության վայրերընտրվում են նաեւկայանների տարածքները:

Մաստարա-Մարալիկ ավտոճանապարհի երկայնքով գործող հիմնական կայաններն ունեն որոշակի առանձնահատկություն: Դրանց էլեկտրասնուցումը կատարվում է արեւային մարտկոցներից:Սահրաշալի լուծում է հատկապես նոսր բնակեցված այնպիսի տարածքների համար, որտեղ խնդիր է էներգամատակարարումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն արեւային էներգիայով սնուցվող կայանների շնորհիվ կրճատում է էներգիայի սպառումը եւ ենթակառուցվածքների պահպանմանն ուղղված ծախսերը:

«Տեխնոլոգիաների զարգացման դարում ժամն ակնթարթի պես է անցնում: Ամեն օր կարող են ներկայացվել նոր պահանջներ: Պետք է մշտապես պատրաստ լինել նոր լուծումների: Ընդ որում, այնպես, որ դրա հիմքում լինեն նորարարութունը, պահանջարկը, պատասխանատվությունը, բայց ոչՙ սպառողական մոտեցումը: Արեւային էներգիայով սնվող այս կայանները նման մոտեցման արդյունք են: Այն, ինչ քաղումեք դասընթացներիցՙ հեռահաղորդակցության ոլորտում առաջատար ընկերության կուտակած ավելի քան տասնամյա փորձն է: Գնահատեք այն, շարունակաբար զարգացրեք ձեր միտքը եւ եղեք պատասխանատու»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Հիշեցնենք, որ քառակողմ հուշագրով (ՀՀ ԿԳ նախարարություն, «Սինոփսիս Արմենիա», ՎիվաՍել-ՄՏՍ, «Յունիքոմփ») ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկան 2017 թվականից դասավանդվում է Գյումրիի «Ֆոտոն» եւ Երեւանի «Քվանտ» վարժարաններում, Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական եւ Վանաձորիՙ մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցներում, ինչպես նաեւ ՀԱՊՀՙ Երեւանի տարածքում գործող ավագ դպրոցում: 2018 թվականի ուսումնական գործընթացում կներգրավվի եւս 5 ավագդպրոց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 16-06-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ