«ՀՈԼՈՔՈՍԹ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆՙ ԱՌՑԱՆՑ Հ. Ծ. Վաշինգտոնից «Հայ Ազգային ինստիտուտը» (ANI) տեղեկացնում է, որ մինչեւ հուլիսի 15-ը Մ. Նահանգների Հոլոքոսթի հիշատակման թանգարանը (USHMM) հնարավորություն է ընձեռում ձրի օգտվելու Հայոց ցեղասպանությանը նվիրված իր «Հոլոքոսթի եւ ցեղասպանության ուսումնասիրություններ» (Holocaust and Genocide Studies) ակադեմիական պարբերականի առցանց տարբերակից: Հատորը, որ Օքսֆորդ համալսարանի հրատարակչատունն է լույս ընծայում, ընդգրկում է վեց հոդվածներ գրված վերջին 10 տարիների ընթացքում Փիթեր Բալաքյանի , Շաում Օ՛Դվայերի , Թաներ Աքչամի , Դոնալդ Բլոքսհամի , Ջոնաթան Մարկովիցի եւ Քեթրին Տերտերյանի կողմից: Նախաբանը գրել է պրոֆ. Ռոբերտ Ֆ. Մելսոնը : Ըստ թանգարանի հայտարարության, տեղեկատվության նպատակով հատորի այս հատուկ համարում ներկայացված են Հայոց ցեղասպանության տարբեր ասպեկտները, ներառյալ ժխտողականությունը: Հիշյալ հոդվածները սահմանափակ ժամանակով ձրի տրամադրվում են առցանց հետեւյալ հասցեում. «http://bit.ly/2qwQbyՕ» |