RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 16-06-2017



Տեղադրվել է` 2017-06-15 22:16:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 10851, Տպվել է` 1032, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՈՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԴԵՏՐՈՅԹՈՒՄ

Հ. Ծ.

«Այն ինչ հին է, կարող է դառնալ նոր: Գորգերի վերականգնման այս կենտրոնը Դետրոյթում, Էդմոնդ Հակոբյանի եւ նրա քրոջ` Անժելայի ջանքերի շնորհիվ, բացառիկ առիթ է ստեղծելու հին գորգերը վերանորոգելու եւ եթե ցանկություն կա նոր գորգերին մի փոքր հնացած տեսք տալու», գրում է Հեդլի Քելլերը Դետրոյթի «Architectural Digest» պարբերականում: Նա հարցազրույց է ունեցել Հակոբյանների հետ, որոնք նշել են, որ այժմ շուկայում փնտրվածը եզակի ինքնության գորգերն են: «Մենք փորձում ենք դեմ գնալ զանգվածային արտադրության նմուշներին, սպառողին առաջարկելով չկրկնվող, եզակի նմուշներ: Մենք նաեւ մաքրում ենք, վերանորոգում եւ գույների վերականգնում կատարում: Հարկ եղած դեպքում հանձն ենք առնում ձրի առաքում, եթե պատվերը այլ հեռավոր վայրից է», նշել է Էդմոնդ Հակոբյանը , ով մեծացել է գորգագործների ընտանիքում:

«Էդմոնդը եւ Անժելան համարձակ մուտք են գործում ժամանակակից շուկա եւ ցուցադրում իրենց արտադրանքը Բրուքլինի տոնավաճառում, մի քայլ առաջ անցնելով ուրիշներից», գրում է ակնարկի հեղինակ Հեդլի Քելլերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 16-06-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ