«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 16-03-2018
| | Տեղադրվել է` 2018-03-19 17:42:23 (GMT +04:00) | Ընթերցված է` 3813, Տպվել է` 403, Ուղարկվել է էլ.փոստով` 0
| ՈՎ` ՈՒՄ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ Մ. Խ. Ռուսաստանի համար միջազգային ասպարեզում լավագույն ժամանակները չեն` ԱՄՆ-ը տնտեսական սահմանափակումներ եւ երկիր մուտք գործելու արգելքով ցուցակներն է թափահարում նրա դեմ, Մեծ Բրիտանիան դադարեցնում է հարաբերություններն այս երկրի հետ` իր նախկին գործակալին թունավորելու մեղադրանքով: Հայ խորհրդարանականների արժանահիշատակ ամերիկյան այցից հետո` Արցախի նախագահն է Վաշինգթոնում: Այս հետնապատկերում հայ-ռուսական շփումներում մի քանի նոր երանգներ կան, որոնք պարզապես հետաքրքրական են եւ հետեւությունների տեղիք են տալիս: Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան դիվանագիտորեն շրջանցել է Արցախի նախագահի` վաշինգթոնյան այցը գնահատելու առաջարկը` շառից-փորձանքից հեռու: ՌԴ Դաշնային ժողովի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը Երեւանում խոսել է այն մասին, որ Ռուսաստանը չի շարունակի նույն մասշտաբներով սպառազինություն մատակարարել Ադրբեջանին, որը կար մինչեւ 2016թ. ապրիլյան պատերազմը: Ադրբեջանում սկսված լայնամասշտաբ զորավարժությունների պարագայում ամեն սադրանքի պատրաստ լինելու մասին է խոսել Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ` ակնարկելով, որ ոչ մեկին էլ չի կարելի հավատալ, այլ միայն` պատրաստ լինել ամեն բանի: | | | |
|
| |