RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 16-03-2018



Տեղադրվել է` 2018-03-19 17:42:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 3670, Տպվել է` 412, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԵՎ ՕՐՔՅԱՆԸ ՆՅՈՒ ՋԵՐՍԻՈՒՄ

Հ.Ծ.

Ատլանտյան օվկիանոսը հատելով բրիտանահայ երաժիշտ, դերասան եւ կատակերգու Գեւ Օրքյանը փետրվարի 4-ին Մաուայի (Նյու Ջերսի) ավագ դպրոցում Հայ օգնության ընկերության (Armenian Relief Society) կազմակերպած զվարճանքի միջոցառմանը հաճելի պահեր է պարգեւել ունկնդիրներին:

Մրցանակակիր կատակերգու-դաշնակահարը երկու ժամ անընդհատ ծիծաղի հաճելի մթնոլորտ է ստեղծել համեմելով իր սրամտությունները դաշնամուրային եւ վոկալային անթերի կատարումներով:

Անգլիայում արքայական ընտանիքի առաջ ելույթ ունեցող հայորդին հանդիսատեսի ուշադրությունը լարված է պահել մերթ ընդ մերթ հետաքրքրական դրվագներ պատմելով իր տարբեր երկրներում (այդ թվում նաեւ Հայաստանում) ունեցած փորձառությունների մասին:

«Ես շատ եմ շրջագայել աշխարհում, բայց ամենամեծ փորձառությունը ձեռք բերեցի Հայաստանում, որտեղ վավերագրական ֆիլմ նկարահանեցի «Բացահայտված Հայաստանը» խորագրով: Այնտեղ հարցազրույցներ են ճանաչված հայ դեմքերիՙ Շառլ Ազնավուրի, Հենրիկ Մխիթարյանի, Ջիվան Գասպարյանի եւ այլոց հետ: Հիացած էի տեղացի հայերի մտավոր ընդունակությունները տեսնելով: Խիստ տպավորիչ էր հանդիպումս «Թումո» կենտրոնում պատանիների հետ, որոնք ռոբոտոտեխնիկայով էին զբաղված: Ես դա եմ ցանկանում աշխարհին ցույց տալ», նշել է Սայմոն Կոուելի «Բրիտանացի տաղանդներ» հաղորդաշարի կիսաեզրափակիչ փուլ հասած Օրքյանը, որն այժմ շրջագայության է դուրս եկել:

Կազմակերպիչների անունից նրան շնորհակալություն է հայտնել Քնար Քիլեջյանը եւ նվիրել պատվո հուշատախտակ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 16-03-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ