Ուխտավորները գոհաբանության աղոթքներ են հղում դեպի երկինք, քրիստոնյա Երուսաղեմը հրճվանքի մեջ է, պաղեստինցիներն ու ոչ հրեաները հաղթանակ են տոնում: Եռօրյա փակումից հետո չորեքշաբթի առավոտյան վերաբացվեցին Սբ. Հարության տաճարի հազարամյա դարպասները օտարերկրյա հավատացյալների առջեւ, որոնցից շատերը թերեւս կյանքում միակ անգամ եկել էին աղոթելու աշխարհի բոլոր քրիստոնյաների ամենասուրբ վայրում, որտեղ, ըստ նրանց, ...
Այն ժամանակ, երբ մեր հրապարակումը հասանելի կլինի ընթերցողին, Ազգային ժողովը պատգամավորների քվեների 3/4-ով Արմեն Սարգսյանին ընտրած կլինի Հայաստանի չորրորդ նախագահին` մի վարկածով (ՀՀԿ-ի), եւ Հայաստանի չորրորդ (խորհրդարանական) հանրապետության առաջին նախագահին` մի ուրիշ (ՀՅԴ-ի) վարկածով: Առաջին հայացքից սա կարող է թվալ բառախաղ, բայց նայած, թե ինչ բովանդակություն ...
Գերմանական «Ցայթ»-ը փետրվարի 23- ին անդրադարձել անցյալ ամիս Պոլսից Գերմանիա վերադարձած Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի դեմ թուրքական պետական մեքենայի ճնշող գործելակերպին, երբ վերջինս հայ համայնքի ընտրությամբ տեղապահի պաշտոնն էր ստանձնելՙ մի առաքելությամբՙ կազմակերպելու Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը: Թուրքական պետությունը ճնշում է ոչ միայն ռեժիմին ենթադրաբար ընդդիմադիր անձանց, այլեւՙ կրոնական փոքրամասնություններին, գրում ...
Քանի որ թէ՛ Լիբանանի եւ թէ՛ Սուրիոյ մէջ մարտ ամսուան ընթացքին կը նշուի Ուսուցչաց տօնը, յարմար տեսայ այս առթիւ երկու խօսք արձանագրել, ինչ որ կրնայ օգտակար դառնալ նաեւ Հայաստանի պարագային:
Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության հովանավորությամբ կուսակցության Շիրակի մարզային գրասենյակում (Գյումրի) բացվեց համակարգչային անվճար ուսուցման լսարան: Սա լավ նվեր կարող է լինել տեղի հատկապես երիտասարդությանը, թեեւ լսարանի ընձեռած հնարավորությունից օգտվել ցանկացողների համար տարիքային սահմանափակում նախատեսված չէ:
Փետրվարի 27-ին առաջին ստուգիչ չվերթն է կատարել Երեւան-Գյումրի-Երեւան երթուղում աշխատանքը սկսող նորՙ ԷՊ2Դ ժամանակակից էլեկտրագնացքը: Վերջինս ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ-ն գնել է ռուսաստանյան արտադրող ընկերությունից, եւ այն մի քանի ամիս փորձարկվում էր Հայաստանի պայմաններում:
Վահագն Գուրզադյանի ղեկավարած հետազոտությունը LARES արբանյակով` ներառվել է եվրոպական գիտական կարեւորագույն (highlight) արդյունքների թվում, ինչպես հայտնում են գիտության լրատվական կայքերը.
Մինչ մենք խոսում ենք հայրենադարձությունից եւ սփյուռքի տարբեր գործարարներին հրավիրում ապրել ու աշխատել Հայաստանում, որտեղ, ինչպես վարչապետն է ասումՙ բիզնես անելու լավագույն ժամանակն է, ու ինչպես նախագահն է ասումՙ ապահով է, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի որոշ գյուղերում (Փոքր Մասրիկ, Ավազան, Գեղամասար, Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ եւ այլն) մարդիկ ծիծաղում են: ...
Հայաստանը ներքին քաղաքական բարեփոխումներ իրականացնելուն զուգահեռ, պարտավոր է պահպանել նաեւ իր միջազգային հարաբերությունները եւ իր ձայնն ու մտահոգությունները լսելի դարձնել միջազգային ֆորումներում: Խաղաղություն դեռ հաստատված չէ ո՛չ Հայաստանի սահմաններում, ո՛չ էլ Արցախում: Զինվորներ եւ քաղաքացիներ շարունակում են զոհվել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների հետեւանքում:
Վաշինգտոնում կայացած «Independent Film Festival-ի (անկախ կինոփառատոնի) ընթացքում փետրվարի 19-ին ցուցադրվել է Ումրան Շաֆտերի «Վարպետ Սեւանը» վավերագրական ֆիլմը, որ պատմում է «մատանիների արքա» հորջորջված եւ միջազգային մրցանակների արժանացած հայազգի ոսկերիչ Սեւան Բիչաքչիի մասին:
Բոլորովին վերջերս, փետրվարի 27-ին, «Դինամո» մարզասրահում մի խումբ ոստիկաններ պարգեւատրվել են: Ոչ թե ձկներին բռնելիսՙ մեծ ու փոքր չանելու համար, ոչ էլ Հայաստանի բոլոր մարդասպաններին ու ավազակներին ձերբակալելու, այլՙ ֆիզկուլտուրայում ցուցաբերած բարձր առաջադիմության համար: Սա շատ կարեւոր է, քանի որ եթե ոստիկանը հանկարծ ֆիզկուլտուրայից չցուցաբերի բարձր առաջադիմություն, ապա կունենա հաստ ...
Փետրվարի 22-ին, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարը, ինչի հետեւանքով, ժամը 09:40-ի սահմաններում, Արցախի ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ գտնվող զորամասերից մեկի պահպանության տեղամասում զոհվել է ՊԲ զինծառայող, 1998-ին ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը, ՀՀ նախագահի պաշտոնական կայքը տեղեկացրեց. «Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Լիբանանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը»: ...
Հեմինգուեյը դեռ 1929-ին ԱՄՆ-ին, չնայած ինչո՞ւ միայն ԱՄՆ-ին, ամբողջ աշխարհին առաջարկում էրՙ Հրաժեշտ զենքին: Չլսեցին, կոնկրետ ԱՄՆ-ում ոչ ոք մինչեւ օրս չի պատրաստվում զենքին հրաժեշտ տալ: Ընդ որում, ոչ երկրի սահմաններից մղոններով հեռու, ասենքՙ Սիրիայում կամ Հյուսիսային Կորեայի ափերին մոտ, ոչ էլ երկրի ներսում, ասենք Ֆլորիդայի դպրոցներից մեկում, որտեղ մի ...
Դեռեւս երեսուն տարի առաջ խորհրդային իշխանության փլուզումն անիրական ու անհավանական երեւակայության բուռն դրսեւորում էր որակվում: Երեսուն տարի առաջ անհավանական կհամարվեր նաեւ միջազգայնորեն Հայոց ցեղասպանության ճանաչման, ադրբեջանական վանդալիզմից Արցախի փրկության ու հայկական անկախ պետականության վերականգնման փաստը: Սակայն, պատմությունն այլ անակնկալ մատուցեց: Անհավանականն այսօր արդեն իրական է: Երեսուն տարի, եւ այսօր Եվրոմիության ...
«Broadway World» պարբերականը Հյուսիսային Կարոլինա նահանգի Չեյփլ Հիլ քաղաքից հաղորդում է, որ «Play Makers Reportory Company» խաղացանկային թատերական ընկերությունը մինչեւ մարտի 10-ը ֆրանսիացի դրամատուրգ եւ թատերական գործիչ Մոլիերի «Տարտյուֆ» պիեսին զուգահեռ ռոտացիոն կարգով ներկայացնելու է նաեւ 2017-ին «Թոնի» մրցանակի թեկնածու առաջադրված դրամատուրգ Լուկաս Հնաթի «Քրիստոնյաները» պիեսըՙ «Triad Stage-ի» հիմնադիրՙ Պրեստոն ...
Չնայած Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական ժխտողականության դիրքերը հետզհետե թուլանում ենՙ կապված Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետ, բայց դրանից Թուրքիայի պետական ագրեսիվությունը Հայկական հարցի ուղղությամբ ամենեւին էլ չի նահանջում, ճիշտ հակառակը: Այս համատեքստում անչափ կարեւոր է ոչ միայն քաջատեղյակ լինել Ցեղասպանության ընթացքին, եւ կամ հաճախ ինքնանպատակ քննադատել թուրքական պետությունն ու նրա ...
Վերջերս կնքված պայմանագրով Ուոթերթաունի Սբ. Հակոբ հայկական եկեղեցին ձեռք է բերել տաճարի կողքին գտնվող նախկին «Իսթ Բրանչ գրադարանի» շենքը, որն արդեն ավելի քան մեկ տասնամյակ փակ է եղել:
«Հայ կանանց միջազգային ասոցիացիայի» (AIWA) եւ «Հայագիտական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR) համատեղ հովանավորությամբ մշակվել է «Կանանց պատմության ամիս» ծրագիրը, որի շրջանակներում մարտի 4-ին NAASR-ի կենտրոնում (Բելմոնտ, Մասաչուսեթս) կայանալու է դոկտ. Հասմիկ Խալափյանի դասախոսությունը 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին հայկական զարթոնքի տարիներին հայ ...
Ռուսաստանում 1917 թ. Փետրվարյան «մեծ ու անարյուն» հեղափոխության հաղթանակից հետո իշխանության հին կառույցների վերացումը եւ նորերի ստեղծումն առաջ բերեցին խառնաշփոթ ու անկայուն վիճակ: Հեղափոխության մեղրամիսը կարճ տեւեց, եւ Ժամանակավոր կառավարության նշանակած Անդրկովկասյան հատուկ կոմիտեն (ՕԶաԿոմ, նախագահ` Խառլամով) շատ արագ հեղինակազրկվեց: Իսկ երբ հստակվեց Ժամանակավոր կառավարության արտաքին քաղաքական ուղղվածությունը, ստեղծված խառը ...
1901 թվականի սեպտեմբերի 5-ին ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքում բացված համաամերիկյան ցուցահանդես-տոնավաճառում ԱՄՆ պետական օրհներգը նախագահ Վիլյամ Մքքինլիի խնդրանքով երգել է մի օտարահպատակ քսանամյա հայազգի երգչուհի:
«Ռեալիզմի եւ առասպելաբանության միջեւ: Հայկական աշխարհի ինքնության նորագույն գործոններն ու հիշողության քաղաքականությունը»: Այս թեմայի շուրջ, ըստ ստացված հաղորդագրության, դոկտ. Հայկ Դեմոյանը մարտի 8-ին դասախոսություն է կարդալու Հայագիտական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային «NAASR» կենտրոնում, կազմակերպությամբ այդ կենտրոնի եւ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի: Դեմոյանը ԱՄՆ-ում է գտնվում որպես Հարվարդ համալսարանի Ռուսաց եւ եվրասիական ...
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի տեղակայումը: Համատեղ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում, այս անգամ լուսավորվել են Արմավիրի մարզի Շենիկ գյուղի հիմնական փողոցները` շուրջ 1850մ երկարությամբ տարածք: Տեղակայվել է 52 LED լուսարձակ:
Նորանկախ Հայաստանի անցած ժամանակահատվածում մի բան, որն առանց վարանելու սուր քննադատության է արժանացել, առեւտուրն է: Այն մոտեցումը, թե կառուցվող շուկայական հարաբերություններն ամեն ինչ իրենց տեղը կդնեն, քանզի գործելու է առաջարկ-պահանջարկ սկզբունքը, որտեղ հիմնական դեր խաղալու է նորին գերազանցության մրցակցությունը, ինչ-որ սպասված արդյունքը չտվեց: Գուցե դա նախորդ ժամանակաշրջանի հետեւանք էր, երբ ...
Երեւանի Գաբրիելյան եղբայրների հիդրոէլեկտրակայանը կառուցվել է 1908 թվականին Երեւանում իրենց պատկանող կաշվի գործարանի կարիքների համար: Գաբրիելյան եղբայրների կիսատնայնագործական եղանակով կաշվի մշակման գործարանը ստեղծվել է 1894 թվականին: Կայանում տեղադրվել է «Ֆրենսիս» տեսակի հիդրոտուրբին: Այն միացվել է 230 Վ լարման, 25 կՎտ հզորության հաստատուն հոսանքի գեներատորին: Ջուրը վերցվել է Զանգու (Հրազդան) գետից ...
Մինչ փորձագետները գլուխ են կոտրումՙ պարզելու, թե տարածաշրջանի ժողովուրդներին ինչ կբերի Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ղեկավարների առաջիկա գագաթաժողովը, որտեղ թերեւս քննարկվեն Սիրիայի եւ քրդերի հարցերը, Անդրկովկասում նկատվում է Ադրբեջանի զգալի ակտիվացում: Եթե Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի գծով ԵՄ հատուկ պատվիրակ, էստոնացի Տոյվո Կլաարի Բաքու կատարած այցը դժվար է շաղկապել ...
Հոդվածի վերնագիրը դիտավորյալ սադրիչ է, բայց ընդամենը արտահայտում է իրականությունը, գրում է Atlantico.fr հրատարակությունը: ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ պատերազմական վիճակում է, թեեւ խոսքը դեռ թեժ պատերազմի մասին չէ: Այդուհանդերձ, Սիրիայի արեւելքումՙ Դեր-Զորի շրջանում փետրվարի 7-8-ը ամերիկյան օդուժի հարվածներց սպանվեցին առաջին ռուսաստանցիները: Դրանք այսպես կոչված «հաջողության զինվորներ» էին, որոնք ներկայացնում էին Արգենտինայում ...