«Որոշապես ճեղքվածք է առաջացել դաշինքի ներսում», օրերս հայտարարեց Մ. Նահանգների պաշտպանական գերատեսչության նախկին քաղաքական խորհրդական Վեն Ջեքսոնը ՙ նկատի ունենալով Պիոնչանգում այժմ ընթացող Ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի շրջանակում զարգացող մերձեցման գործընթացը երկու Կորեաների միջեւ: «Մ. Նահանգներն ու Հարավային Կորեան ուզում են միացյալ ճակատ ներկայացնել, սակայն բոլորովին տարբեր ...
Փետրվարի 16- 18- ը Մյունխենում գումարվող անվտանգության 54- րդ գագաթաժողովը, որին երեկ իր մասնակցությունն է հաստատել նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, լուրջ, կարեւոր հարթակ է Հայաստանի համար աշխարհի առաջնորդների, արտաքին եւ անվտանգության հարցերի ճանաչված մասնագետ-փորձագետների, միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, մամուլի ուշադրությունը բեւեռելու հարեւան երկրի նախագահ Ալիեւիՙ Երեւանն ու Զանգեզուրը Ադրբեջանի ...
27-ը բոլորած «Ազգ»-ի այսօրվա տարեդարձին ես մի լավ նվեր ունեմ. քաղաքավարությունը սակայն հուշում է, որ պիտի նախ ձերը բաց անեմ. արդեն քանդում եմ ժապավենը... Սիրելի՛, սիրելի՛ ընթերցող, երախտապարտ ենք, որ նվերը փաթաթել եք թղթի թափոններից վերամշակվածՙ փայլից զերծ, սովորական, բայց էկոլոգիապես մաքուր թղթովՙ «Ազգ»-ը ծառ չի կտրել, լրագրողների անտառ է ...
Փետրվարի 12-ին Երեւանում, Ռամկավար Աազատական Կուսակցության «Նազար եւ Արտեմիս Նազարյան» կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամների եւ ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանի հետ:
Գիտեմ որ տրամաբանութիւն ըսուածը չկայ քաղաքականութեան մէջ, յատկապէս մեզի պէս հանդիսատես մարդոց պարագային, մինչ քաղաքագէտները կ՛առաջնորդուին իրենց յատուկ տրամաբանութեամբ: Ասիկա գիտնալով հանդերձ, երբ քաղաքական բեմին վրայ արտառոց ու անհեթեթ բան մը կը պատահի, ամենապարզ ու անմեղ հանդիսատեսն իսկ կ՛ընդվզի:
Թուրքիոյ հայոց պատրիարքութենէ ներս չեն խաղաղիր կիրքերը: Արամ Աթէշեան, իր ետին ունենալով պետական իշխանութիւնները, անգամ մը եւս պարտադրուեցաւ տեղւոյն հայ համայնքին ու եկեղեցականութեան, որ մօտաւորապէս վեց ամիս առաջ պաշտօնապէս պաշտօնանկ ըրած էր զայնՙ հեռացնելով պատրիարքական փոխանորդի պաշտօնէն եւ առհասարակ վերացնելով նման պաշտօն մը պատրիարքարանի երդիքին տակ: Կուսակալութենէն անցեալ շաբաթ հասած ...
- Այնուամենայնիվ` գանք մեր օրեր, ասենք` նախագահի թեկնածու առաջադրելու կերպին: Ընտրությունների ինստիտուտ ունենք, խորհրդարանական կառավարման համակարգ ենք որդեգրել, բայց, միեւնույն է, մի նեղ շրջանակ մեկ էլ անսպասելի բերում է մի մարդու (անկախ նրանից, որ Արմեն Սարգսյանն, իրոք, դրական կերպար է), նույն կերպ մի քսան տարի առաջ Ռոբերտ Քոչարյանին էին բերում, ...
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր յուրահատուկ բրենդի «ձիթենու ճյուղն» է պարգեւել Սիրիային: Նոյի ժամանակներից ձիթենու ճյուղը խաղաղության հոմանիշն է եղել, կամ խաղաղություն նախաձեռնող խորհրդանշան: Բայց Էրդողանի ձիթենու ճյուղը քաոս է առաջացրել տարածաշրջանում: Թուրքիայի ներխուժումը Սիրիա ինքնին միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Այն թույլատրված չէր ո՛չ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ո՛չ ...
Փետրվարի 13-ին` երեկոյան, Երեւանում երկու ուշագրավ քեֆ է եղելՙ մեկը Զարուհի Փոստանջյանենց տանը, որովհետեւ իրենք փոքր կուսակցություն են ու կարող են մի տան մեջ տեղավորվել, մյուսը քաղաքի ամենամեծ երկու ռեստորաններում, քանի որ ՀՀԿ-ն մեծ կուսակցություն է եւ նույնիսկ ամենամեծ ռեստորանում չեն տեղավորվում: Առաջինները նշել են այն, որ իրենք խիզախ կանայք ...
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցանված կոյուղու նորոգման աշխատանքները սկսկվել են: Այս մասին նշել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը :
Փետրվարի 8-ից Հանրապետության ողջ տարածքում կիրառվում են նաեւ շարժական արագաչափեր: Ինչպես բացատրել է ոստիկանությունը, եթե տեղադրված արագաչափերի տեղն արդեն գիտեին վարորդները ու դրանց մոտենալիսՙ դանդաղեցնում էին երթեւեկությունը, ապա հիմա, երբ ճանապարհներին հայտնվել են շարժականները, դրանց տեղը որեւէ մեկը չգիտի, ինչը նշանակում է, որ վարորդները պետք է չգերազանցեն արագությունը, անգամ եթե ...
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության վերջին նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է ԱՄՆ հետախուզական կենտրոնի հրապարակած զեկույցին, ըստ որիՙ Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը պայթյունավտանգ է, եւ որ հակամարտության կողմերը պատրաստ չեն փոխզիջումների գնալ:
Իսրայելի խորհրդարանը հերթական անգամ քննարկել է Հայոց ցեղասպանության մասին հերթական օրինագիծը ու կրկին մերժել այն ընդունել: Քնեսեթում օրինագծին դեմ է քվեարկել 41 պատգամավոր, կողմՙ 28-ը: Իմիջիայլոց, սա առաջին դեպքն է, երբ Հայոց ցեղասպանության հարցի շուրջ քվեարկության ժամանակ Իսրայելի խորհրդարանում ձայները գրեթե կիսվում են:
Ադրբեջանում ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունն է առաջադրել 13 մարդ: Այդ մասին հայտնել է երկրի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանախովը :
Այն ժամանակ, երբ համաշխարհային մամուլի ուշադրությունը շարունակում է սեւեռված մնալ Սիրիայում ընթացող պատերազմի եւ այդ հարցում վերջին շրջանում Թուրքիայի մասնակցության վրա, միջպետական լարվածություն է սկսում հասունանալ նաեւ Միջերկրական ծովում: Սրվող նոր հակասության պատճառը նավթի ու գազի պաշարներն են, որոնք 2000-ականների սկզբին հայտնաբերվեցին Կիպրոսի, Լիբանանի, Իսրայելի եւ Եգիպտոսի ջրային տարածքների հատման ...
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունում փետրվարի 13-ին կայացած մամլո հեռահար ճեպազրույցը իրազեկում էր այն մասին, թե օրեր առաջ իրականում ինչ սադրանք է տեղի ունեցել Դեր-Զորի ուղղությամբ, հանգեցնելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի իրականացրած պատժիչ գործողություններին, ինչի հետեւանքով, ըստ շրջանառվող լուրերի, կան հարյուրավոր զոհեր սիրիական բանակի եւ նրան աջակցող ռուս զինվորների շարքերում: Հաճելի անակնկալ էր ...
Չնայած ռուս-վրացական հարաբերությունների ներկա խրթին իրավիճակին, ռուսաց լրատվամիջոցներում քիչ չեն հրապարակումները Վրաստանի ներկա քաղաքական անցուդարձի մասին: Դրանց հեղինակները ե՛ւ վրացիներ են, ե՛ւ ռուսներ ու ռուսաստանցի հրեաներ: Արտգործնախարարի տեղակալների մակարդակով երկու երկրների միջեւ վարվող բանակցությունները առայժմ ընդհանուր առմամբ անպտուղ են, քանզի ռուսներն իրենց մոտեցման մեջ աներկբա են` մոռացեք ձեր կողմից «օկուպացված ...
Կալիֆոռնիայի կառավարիչ Ջերրի Բրաունի հրամանով Լոս Անջելեսի վերադաս դատարանի դատավոր է նշանակվել Վիկտորիա Պետրոսյան-Ուիլսոնը , 48 տարեկան, որ նախկինում Կալիֆոռնիայի արդարադատության դեպարտամենտում գլխավոր դատախազի վերահսկիչ տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում:
Գործարարների եւ ձեռներեցների միջազգային ակումբների կազմակերպության Կահիրեի մասնաճյուղըՙ «Կոսմոպոլիտեն Ռոտարի կլաբը» հունվարի 29-ին հատուկ միջոցառում է կազմակերպել նվիրված Հայաստանին: «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» հաղորդմամբ միջոցառմանը ներկա են գտնվել ակումբի եգիպտացի եւ օտար անդամները, եգիպտացի գործարարներ, ականավոր դեմքեր, ինչպես նաեւ հայկական համայնքի ներկայացուցիչներ եւ հոգեւոր առաջնորդներ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ նախագահության հերթական ռոտացիան: Երկրագնդի ամենակարեւոր միջազգային կազմակերպության առանցքային մարմինը մեկ ամիս գլխավորած Ղազախստանն իր տեղը զիջեց Քուվեյթին: Զիջեց, պետք է կարծել, կատարած պարտքի զգացումով: Նախագահության մեկ ամսվա ընթացքում Ղազախստանն արեց ավելի շատ բան, քան հաջողվել է Անվտանգության խորհրդի որոշ անդամներիՙ տարիների ընթացքում:
«Որպես հպարտ ներկայացուցիչը երկրի ամենամեծ հայկական համայնքի, մեծապես մտահոգված եմ Սակրամենտոյում իրականացվող ազերիական քարոզչությամբ: Հավատացած եմ, որ դրա դեմ պետք է ակտիվորեն պայքարել: Որպես օրենսդիր մարմին անհրաժեշտ է, որ միասնաբար կանգնեցնենք ոտնձգությունները մարդու իրավունքների դեմ», հայտարարել է սենատոր Էնթոնի Պորտանտինոն : Նա վերջերս Կապիտոլի իր գործընկերներին նամակ ...
Մեր օրերում, երբ գնալով թափ են հավաքում խոսակցությունները եւ հրապարակվում են նախատեսվող տարաբնույթ միջոցառումների մասին մեծաքանակ ծրագրեր, բնականաբար իմ` պատմաբանիս դեպքում եւս անարձագանք չէին կարող մնալ խիստ կարեւոր ու հայերիս համար դարակազմիկ այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Հայաստանի անկախության վերակերտման, Մայիսյան հերոսամարտերի, Հայոց բանակի վերածնունդի ու դրանց ածանցյալ այլ իրողությունների 100-ամյա ...
ԱՄՆ-ը եւ Իսրայելը Սիրիայում լարվածության սրման ուղին են բռնել, ըստ որումՙ արդեն զուգահեռաբար: Դա ուղղված է Սիրիայում Ռուսաստանի եւ Իրանի ներկայության դեմ: Միանգամից հօդս ցնդեցին Իսրայելի այն պնդումնեը, թե ինքը մեղսակից չէ Սիրիայի հակամարտությանը: Ակնհայտ դարձավ, որ հենց Իսրայելն է Սիրիայի ողբերգության սկզբնաղբյուրը: Այն տպավորությունն է ստեղծվում, որ երբ խոսքը ...
«Ֆայնենշըլ թայմս» թերթը Ստամբուլից տեղեկացնում է, որ ոստիկանները ձերբակալել են թուրքական բժշկական ասոցիացիայի, ըստ պետական «Անադոլու» գործակալության, տասնմեկ անդամների, որոնց մեղադրանք է առաջադրել «ահաբեկչական կազմակերպությանը պաշտպանելու եւ հասարակայնությանը հրահրելու» համար, ձերբակալված բժիշկների թվում են եղել խմբակցության նախագահ Ռաշիտ Թուքելը եւ վարչության այլ անդամներ:
Գերմանիայում «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հատուկ թղթակից Մուրիել Միրաք-Վայսբախը հաղորդում է, որ Աֆրինում թուրքական զինվորական միջամտության եւ գազանային հարձակումներին զուգահեռ ճնշումները գերմանական կառավարության վրա սաստկացել ենՙ պահանջելով դադարեցնել արյունահեղությունը այդ շրջանում: Քանի որ Գերմանիան զինամթերք է մատակարարել Թուրքիային, կառավարությունը սուր քննադատության է ենթարկվել: Հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերը հաստատել են, ...
Սիրիա-Իսրայել հարաբերություններում լարվածությունը կրկին աճում է: Հակամարտության մեջ վճռական դերն արդեն խաղում է ոչ թե ԱՄՆ-ը, այլ Ռուսաստանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հմտորեն մանեւրում է հակամարտ կողմերի միջեւ, վստահ է գերմանական Die Welt թերթի մերձավորարեւելյան թղթակից Գիլ Յարոնը :
Հարավային Կալիֆոռնիա համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ինստիտուտը հայտարարել է, որ նախաձեռնել է նոր, «Սփյուռքի փաստագրության մի ծրագիր» մշակել, որը մաս կկազմի «Լոս Անջելեսի տեղահանված մարդկանց գլոբալ համայնքի» պատմության: «Դա Լոս Անջելեսի պատմությունը լինելուց բացի, նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի, խորհրդային շրջանի, հայերի տեղահանությունների, սփյուռքի կազմավորման պատմությունն է, եւ մենք ուրախ ենք, որ ...
Հրաչյա Պողոսյան. հարգանքի եւ մեծագույն գնահատանքի արժանի անուն: Նա այսօր հայտնի է Հայաստանում, Ռուսաստանում եւ աշխարհի բազմաթիվ անկյուններում եւ նրա անունն առաջին հերթին առնչվում է չափազանց աստվածահաճո եւ դրվատելի մի առաքելությանՙ բարեգործության հետ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ Ինեկոբանկի կողմից տրամադրվող վարկերի վճարման համար կարելի է օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում գտնվող ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալներից: