Կրոնագիտության մեջ հայտնի են միջնադարյան այն բուռն վեճերը, որոնք հետագայում ստացել են «Պատկերամարտ» անունը: Քրիստոնեական տարբեր եկեղեցիներ եւ առանձին կրոնավորներ անողոք պայքար են մղել միմյանց դեմՙ աղոթավայրերում Քրիստոսի, Աստվածամոր կամ առաքյալների նկարները դնել-չդնելու հարցի շուրջ: Մի խումբը կողմ էր սրբանկարներին եւ միջնադարյան մեծագույն նկարիչներին պատվեր էր տալիս դրանք ստեղծելու, իսկ ...
«2018 CB» անվանյալ 40 մետրանոց աստերոիդը, որ ամերիկացի գիտնականները հայտնաբերել են անցած շաբաթավերջին, ուրբաթՙ փետրվարի 9-ին, Կենտրոնական Եվրոպայի ժամանակով 23:30- ին բարեբախտաբար կշրջանցի Երկիր մոլորակը, հաղորդում են գերմանական լրատվամիջոցներըՙ հղում անելով ՆԱՍԱ-ի հետազոտողներին: Աստերոիդն, առանց չափազանցության, կարող էր միլիոնանոց քաղաք ամայացնել, եթե Երկրից 64 000 կիլոմետր հեռավորությամբ չանցներ:
Դոմինիկ դը Բյումանը երկար տարիներ եղել է այդ երկրի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահը, ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել Շվեյցարիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Համադաշնության խորհրդի նախագահ ընտրվելուց հետո հայտարարել էր, որ իր առաջին պաշտոնական այցը կկատարի Հայաստան, եւ նա այս օրերին Հայաստանում էր ու համաձայնվեց հարցազրույց տալ մեր թերթին:
Երեսուն տարի առաջ այս օրերին Հայաստանում եւ Արցախում հայերիս համար կարեւոր իրադարձություններ էին կատարվում` սկսվել էր Ղարաբաղյան շարժումը, որն ի վերջո հանգեցրեց Արցախի ազատագրմանն ու Հայաստանի անկախությանը:
Ինչպես Ստրասբուրգից հաղորդում է գերմանական dpa- ի թղթակիցը փետրվարի 8- ի երեկոյան լրահոսում, Եվրախորհրդարանը դատապարտել է հյուսիսային Սիրիայում Թուրքիայի ակտիվ ռազմական գործողությունները: ԵԽ-ը քննադատել է նաեւ այդ հարձակմանն ընդդիմադիր անձանց ձերբակալությունները:Թուրքական բանակը հունվարի 19- ից «Ձիթենու ճյուղ» անվանյալ ռազմական գործողությունն է իրականացնում Աֆրինի շրջանում քրդերի դեմՙ նրանց PKK- ի հետ ...
Այն բանից հետո, երբ նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարեց, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր եւ հույս հայտնեց, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կվերադառնա խորհրդարան, հերթական ճգնաժամը սկսվեց ֆրանս-թուրքական հարաբերություններում: Թուրքերի պաշտոնական վարկածը հայտնի էՙ 1915թ. ցեղասպանություն չի եղել:
Ֆրանսացիներէն ժառանգուած խաղ մը կար, որ Սուրիոյ մէջ ալ կը խաղցուէր ընկերային հաւաքոյթներու ընթացքին. զոյգեր պարի կը հրաւիրուին ու երաժշտութեան համեմատ կշռութաւոր կը շարժին ու կը պարեն եւ, յանկարծ, մէկը, որ օրուան խաղավարն է եւ կնոջ մը փոխարէն երկար կոթով աւել մը բռնած կ՛ըլլայ, կը ձայնէ. «Շանժէ լա տամ», այսինքնՙ ...
Հունվարի 20-ին 55 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց Սարգիս Հացպանյանը Ֆրանսիայի Լիոն քաղաքում, ուր գնացել էր բուժվելու անողոք հիվանդությունից: Շատ քիչ է ասել, որ նրա անսպասելի մահը խոր վիշտ պատճառեց իրեն ճանաչողներինՙ Մայր հայրենիքում թե Սփյուռքում, հայ, թուրք թե քուրդ:
Բոլոր նրանք, ովքեր երբեւէ տեսել են Նիլսի ճանապարհորդությունը մուլտֆիլմը, գիտեն ու երբեք չեն մոռանա, որ քաղաքում դրված արձաններըՙ գիշերը, երբ բոլոր մարդիկ քնած են ու փողոցներում որեւէ մեկը չկա, կենդանանում են ու սկսում են քայլել: Այսպես, Երեւանումՙ Օպերայի դիմաց նստած Թումանյանն օրինակ, գիշերվա ինչ-որ ժամի ոտքի ...
Օրեր առաջ, երբ Հենրիխը (գերմանացի գրող ֆոն Կլեյստը չէ, այլ հայ ֆուտբոլիստ Մխիթարյանը) նոր էր անձրեւոտ Մանչեսթերից տեղափոխվել անձրեւոտ Լոնդոնՙ չմոռանալով վերցնել անձրեւանոցը, որը երբեք չի բացում, քանի որ ինքը կարմիր «Ֆերրարի» ունի, «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ասել էր (իբր), թե սկզբում ինքն իմացել է, որ Հենրիխըՙ մեր տղեն, ...
Ամեն անգամ, երբ խոսք է լինում ծխելու դեմ պայքարի մասին, ես հիշում եմ անգլիացի այն ծեր ջենթլմենին, որը Նորվիչի իր շքեղ տանըՙ մուգ կարմիր, երկար խալաթի մեջ փաթաթված նստած է բուխարու առջեւ եւ մի ձեռքով շոյում է քոքեր-սփանյելի գլուխը, իսկ մյուսով սիգար է ծխումՙ մտածելով Անգլիայի բացառապես լուսավոր ապագայի մասին: ...
Վաստակաշատ գիտնականների նամակում (ԱԶԳ #43, 17-11-2017) Հերունու կեղծ գիտական «արդյունքների» հայտնվելը դպրոցական դասագրքերում համարվել է անընդունելի: Իմ այս նամակը, հուսով եմ այն կտպագրվի, ներկայացնում է կարեւոր պարզաբանումներ ԱԶԳ-ում (#2, 19-01-2018) այդ առիթով տպագրված անստորագիր խմբագրականին:
«Շանթ» հեռուստաալիքով Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ունեցած հարցազրույցի ամենաշահեկան կողմն այն էր, որ փորձառու քաղաքագետը, պատասխանելով լրագրողի «սադրիչ» հարցերին (երեւույթի դրական իմաստով), հանգամանորեն եւ, ըստ իս, համոզիչ կերպով լույս սփռեց իր քաղաքական հայացքներին, անձին, բիզնեսին, ընտանիքի անդամներին առնչված մեղադրանքների ու ասեկոսեների վրա: Մարդը խոսեց Վազգեն Սարգսյանի հետ կապված «սկանդալի», ...
Հայոց պետականության 100-ամյա տարեդարձի շեմին անչափ կարեւոր է հիմնովին ուսումնասիրել Հայաստանի Առաջին Հանրապետության ամբողջ պատմությունը, վեր հանել թույլ տված սխալներն ու բացթողումները, դասեր քաղել դրանցից եւ անել ամեն ինչ, որ այդպիսիք այլեւս երբեք չկրկնվեն: Այս առումով կարեւոր հիմնախնդիրներից մեկը հայ քաղաքական կուսակցությունների եւ Հայաստանի Առաջին եւ Երկրորդ հանրապետությունների նկատմամբ հայ ...
Բեյսայդի (Նյու Յորք) Սրբոց նահատակաց հայկական եկեղեցու հոգեւոր հովիվ Աբրահամ Մալխասյանը «Միրոր-Սփեքթեյթրին» տեղեկացնում է, որ մոտ երեք տարիների հետեւողական աշխատանքի շնորհիվ վերջապես հաջողվել է քաղաքի 210-րդ փողոցը Հորաս Հարդինգ արագընթաց ճանապարհից սկսած մինչեւ 58-րդ պողոտա հարանվանել «Հայաստանի ճանապարհ» (Armenia Way):
ՀՀ կառավարությունը 2017 թվականին շարունակեց հանրապետության հիմնականում գյուղական համայնքների խումբ-խումբ միավորման եւ այսպես կոչված խոշորացված համայնքների կազմավորման իր ծրագիրը: Այն, ըստ ամենայնի, ավարտի է հասցվելու այս տարի:
Դոկտ . Քրիստինա Մարանջիի 2015-ին լույս տեսած «Արթուն պահակներ: Վաղ միջնադարյան Հայաստանի երեք եկեղեցիները» հատորը արժանացել է, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի փետրվարի 3-ի հաղորդագրության, նորաստեղծ «Քարեն Գուլդ» մրցանակի: «Ամերիկայի միջնադարյան ակադեմիայի» այդ տարեկան մրցանակը շնորհվում է մի մենագրության կամ հատորի, որը միջնադարյան արվեստի ...
Միանշանակ է, որ 2017-ը կարելի է հաջողված համարել: Հայաստանի տնտեսական ակտիվության տարեկան աճը կազմեց 7,7 տոկոս, ցուցանիշՙ որը չէր գրանցվել 2008-ից ի վեր, երբ ավարտվեց երկնիշ տնտեսական աճիՙ 2001-2002-ից սկսված ժամանակաշրջանը: Ճիշտ է, տնտեսական ակտիվության աճը որոշ չափով տարբեր է լինում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ)ՙ այսինքն տնտեսական աճի ցուցանիշից, բայցՙ ...
Ադրբեջանն այն սակավաթիվ պետություններից է, որոնք հավանություն տվեցին Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ձեռնարկած «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը: Ճիշտ է, դա արվեց միայն ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիեւի մակարդակով, որն օգտագործեց նուրբ եւ անորոշ ձեւակերպումներ: «Բաքուն հասկանում է Անկարայի մտահոգությունը ահաբեկչական սպառնալիքների կապակցությամբ: Ադրբեջանը, որպես ահաբեկչությունից տուժած երկիր, ...
Փետրվարի 7-ինՙ ժամը 13:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Ռազմիկի Քալանթարյանը : Զինծառայողը տեղափոխվել է զինհոսպիտալ, որտեղ ժամը 19:10-ին մահացել է:
Այս մասին են կանխատեսումներ անում գրեթե բոլոր ազդեցիկ ամերիկյան մեդիամիջոցները: Առայժմ գործի է դրված փոխադարձ հանդիմանությունների եւ մեղադրանքների դիվանագիտական հրետանին: Ներքաղաքական հակասություններից եւ ամեն «արդուկի միացումից» ռուս «բո-բո»-ների մասին լսող շարքային ամերիկացու համար թուրք-ամերիկյան հարաբերությունների այս աննախադեպ լարվածությունը կդառնա որոնվող թեմա, երբ Սիրիայում սկսվի թուրքական բանակի հետ ռեալ առճակատումը:
Փետրվարի 4-ին Քյոլնի Ս. Սահակ-Մեսրոպ եկեղեցուն կից սրահն անկարող եղավ տեղավորել 55-ամյա Սարգիս Հացպանյանի մահվան բոթից արցունքն աչքերին մարդկանց, որ Եվրոպայի տարբեր անկյուններից, Թուրքիայից, հիմնականումՙ Պոլսից, Քյոլնի համայնքային սրահն էին եկել մխիթարանքի խոսք ասելու քյոլնաբնակ նրա երկու քույրերին ու նրանց ընտանիքի անդամներին, որ թուրքահայերի ավանդույթի համաձայնՙ դառը սուրճի հետ սպիտակաձավարով ...