Լիբանանի հանրապետության նախագահ Միշել Աունի պաշտոնական այցը Երեւան բացառություն չկազմեց մեր երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները միեւնույն ձեւով եւ գրեթե միեւնույն խոսքերով գնահատելու տեսակետիցՙ տնտեսաֆինանսական հարաբերությունները զիջում են քաղաքական հարաբերություններին: Քանի՜ անգամ ենք լսել նման գնահատականներ մեր երկրի ղեկավարների կողմիցՙ օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակություններ ընդունելիս կամ, հակառակը, մեր երկրից պատվիրակություններ ուղարկելիս: ...
Փետրվարի 25-ին կավարտվի Բեռլինալեն, եւ հայտնի կդառնան Ոսկե, Արծաթ արջի դափնեկիրների անունները: Մինչ այդ ծանուցենք, որ փետրվարի 17- ին մրցութային ծրագրում ցուցադրվել է եւ ուշադրութան արժանացել Ալեքսեյ Գերման կրտսերի «Դովլաթով» ֆիլմը (Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, 2018), որ պատմում է հայ եւ հրեա ծնողներից ...
Վերջերս փաստաբան Վահե Գրիգորյանը տեսակետ էր հայտնել, թե նոր Սահմանադրության 125-րդ հոդվածի համաձայն 4-րդ նախագահը չի կարող ընտրվել Ազգային ժողովի կողմից, քանի որ այդ հոդվածը ուժի մեջ է մտնելու ՀՀ 4-րդ նախագահի լիազորությունների ստանձնման հաջորդ օրը: Այլ խոսքով` Հայաստանի նոր նախագահը պետք է ընտրվի նախկին Սահմանադրությամբ ...
«ԱԶԳ»-ը նախաձեռնել է Հայաստանում Ղազախստանի դեսպանի հետ սույն հարցազրույցը նպատակ ունենալով հայ ընթերցողին ավելի մոտիկից ծանոթացնել հետխորհրդային տարածաշրջանի տնտեսական առումով ամենահաջողակ, իսկ քաղաքական առումով ամենակայուն պետության հետ: Վերջինիս նշանակությունը հատկապես ԵԱՏՄ կառույցումՙ հսկայական է, իսկ Հայաստանի անդամակցումը այդ նոր միավորմանը մեզ ստիպում է ավելի լավ հասկանալ մեր հարեւաններին եւ գործընկերներին, ...
Газета "AZG" взяла интервью у Посла Казахстана в Армении, чтобы ознакомить армянского читателя со страной, которая в экономическом плане является наиболее успешной, а в политическом плане наиболее стабильной страной в постсоветском пространстве. Значение последнего особенно важно в структурах ЕАЭС и присоединение Армении к этому новому союзу требует от нас лучше ...
Մյունխենի անվտանգության համաժողովի մասին ադրբեջանական պաշտոնական լրատվական գործակալությունը, որ գերմաներեն իր տարբերակով երբեմն նախանձելի արագ է գործում, նախընտրեց լռություն պահել, չարձագանքեցին նույնիսկ այն պարագայում, երբ Բեռլինում պաշտոնավարող իրենց դիվանագետըՙ Ադրբեջանի դեսպանության իրավական եւ ռազմական անվտանգության հարցերում մասնագիտացած առաջին քարտուղար Սադի Ջաֆարովը երկարաշունչ հարց ուղղեց Հայաստանի նախագահին: ...
Բազմավաստակ արձակագիր Սարգիս Վահագնի ծննդյան 90-ամյակի առթիվ Մ. Նահանգների Թեքեյան Մշակութային միությունը կազմակերպել է հոբելյանական հանդիսություն, որը տեղի կունենա ուրբաթ մարտի 9-ին Գլենդեյլի կենտրոնական գրադարանի դահլիճում, հովանավորությամբ Հայոց եկեղեցվո Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արք. Տերտերյանի:
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ծնողները ԱՄՆ-ում կեցության իրավունք են ստացել: Սլովենուհի Առաջին տիկնոջ ծնողներըՙ Վիկտոր եւ Ամալյա Կնաուսները, ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, «գրին քարտ» են շահել:
Փետրվարի 22-ին, ժամըՙ 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ գտնվող զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի արձակած կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998-ին ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը :
Հունաստանի նախկին ԱԳ նախարար Թեոդորոս Պանգալոսին դատի են տվել: Նախարարը հաղորդումներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ ամենալավ թուրքը մեռած թուրքն է, ինչը լուրջ հակազդեցության է արժանացելՙ ընդ որում հենց Հունաստանում: Հունական Բարեկամություն, հավասարություն, խաղաղություն կուսակցության նախագահ Մուստաֆա Ալիչավուշն էլ հենց դիմել է ...
Հունվար ամսվա նախնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները ինչ-որ տեղ անսպասելի կարելի է համարել: Տնտեսական ակտիվության աճը կազմեց 10,2 տոկոս նախորդՙ 2017-ի հունվարի նկատմամբ, այն դեպքում, երբ նախորդ հունվարին էլ 6,5 տոկոս աճ էր գրանցվել 2016-ի հունվարի նկատմամբ: Իհարկե, առաջին ամսվա տվյալներով վաղ է ասել, թե տարին ինչ ընթացք կունենա, առավել եւս նախորդ ...
Միացյալ Նահանգները զգուշացնում է իր դաշնակից Թուրքիային, որ դադարեցնի արյունահեղությունը Աֆրինում (Սիրիա), որտեղ քուրդերը պատերազմում են ներխուժողների դեմ: Եվրոմիությունը բանաձեւ է ընդունում, որ դատապարտում է Թուրքիայի գործողությունները Սիրիայում, իսկ Գերմանիան կասեցնում է ծանր հրետանու մատակարարումը Թուրքիային, բայց նախագահ Էրդողանի կառավարությունը, անտեսելով բոլոր զգուշացումներն ու բանաձեւերըՙ շարունակում է իր թունավոր «ձիթենու ...
Թրքահայ խումբ մը մտաւորականներ, որոնց շարքին են համալսարանական դասախօսներ, արուեստագէտներ, գիտական աշխատողներ, երաժիշտներ ու գրողներ, ինչպէսՙ Հայկօ Ճեփքինը, Պարթեւը, Գէորգ Թիւրքէրը, Գրիգոր Տինչքայըքճըն, Մանուէլ Չըթաքը, Մասիս Արամ Կէօզպեկը, «Ոմանք»ի տղաքը, Լեռնա Էքմեքճիօղլուն, Նազան Մաքսուտեանը եւլն., հանրային կարծիքի նկատառման յանձնեցին Պոլսոյ հայոց պատրիարքութեան շուրջ վերջին շրջանին տեղի ունեցած իրադարձութիւնները: Իրենց կողմէ ...
Փետրվարի 19-ին, երբ, ինչպես Սեւակն է ասումՙ «Մայր Հայաստանի արգանդը եղավ սրբորեն բեղուն, մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում...», Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աննախադեպ այցով եղավ երեւանյան գրախանութներից «Բուկինիստ»-ում: Ու ինչպես նախագահների ամեն մի այցի օրը, այս մեկն էլ պատահական չէր ընտրված: Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն, ինչպես գիտենք, արդեն մի քանի ...
Հիշո՞ւմ եք այն հայտնի անեկդոտը, երբ տարեց ամուսինները իրենց ամուսնության 50-ամյակի առիթով մտնում են դեղատուն եւ ամուսինը կնոջն ասում է. Սիրելիս, ի՞նչ կխմես...Եթե անգամ նման բան իրականում եղել է, այլեւս չի լինելու. կառավարության որոշմամբՙ մարտի 1-ից հակաբիոտիկներ, հորմոնային պրեպարատներ, կոդեին պարունակող բոլոր դեղերը, հուլիս 1-իցՙ բոլոր ներարկումային եւ հակաուռուցքային դեղերը, ...
Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներ, ճանաչված տնտեսագետներ պրոֆեսոր Աշոտ Թավադյանը եւ պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը ընթացիկ տնտեսագիտական հետազոտություններ են կատարել նույնՙ «Հայաստանի տնտեսությունը 2017 թ.-ին ԵԱՏՄ-ում երկրի անդամակցության համատեքստում» խորագրով: Ստորեւ շարադրվող վերլուծական ակնարկը հիմնված է ինչպես այդ հետազոտությունների, այնպես էլ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս վերջերս արված որոշ այլ նույնաբովանդակ ուսումնասիրությունների ...
Հայաստանի Առաջին Հանրապետության գոյության ողջ ընթացքում` 1918-1920 թթ., ՀՅԴ-ից հետո երկրորդ ամենահզոր քաղաքական ուժը հանդիսացող Հայ Ժողովրդական Կուսակցության գաղափարական արմատները սնվում էին ռուսական 1905-1907 թթ. հեղափոխության ծնունդ Կադետների` Սահմանադրական-ռամկավարներ (Конституционные Демократы-սկզբնատառերի անուններով` КаДет) եւ «Մշակ» թերթի շուրջը համախմբված լիբերալ (ազատական) մտավորականության անդաստաններում: «Հայ ազգային ռամկավար հոսանքի գործի շարունակող մտավորականություն» («Ժողովուրդ», ...
«Կանզաս Սիթի Սթար» թերթի մարզական թղթակից Վահե Գրիգորյանը «Սպորտային մեդիայի ազգային ասոցիացիայի» կողմից ճանաչվել է Միսուրիի 2017 թվի լավագույն մարզական թղթակիցը: Նա այդ թերթում է աշխատում 2013-ից եւ 5-րդ անգամ է արժանանում այդ պատվին:
Մոտավորապես 1961 թվականին Խորհրդային Հայաստանի ղեկավարըՙ Հայկոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը, մի օր Լենինական գալով, քաղաքացիների ընդունելություն է կատարում: Մեր վեց-յոթ հոգանոց, վարձով ապրող ընտանիքն այդ ժամանակ բնակարանի ձգձգվող խնդիր ուներ, եւ հայրսՙ գործարանում հաստոցի առաջ աշխատող դեռ բավական երիտասարդ բանվոր, որոշում է առիթը բաց չթողնել: Հենց աշխատանքի տեղից ...
Պարկ Սիթիում (Յուտա, ԱՄՆ) կայացած հանդիսության ժամանակ հայազգի Սեվ Օհանյանը արժանացել է «Սանդենս ինստիտուտի եւ Ամազոն ստուդիաների» պրոդյուսորական մրցանակին իր «Search» (Որոնում) գեղարվեստապատմողական «թրիլլեր» ֆիլմի համար, որ պատրաստել էր ռեժիսոր Անիշ Չագանտիի (սցենարի համահեղինակ) եւ Թիմուր Բեկման-Բետովի, Նաթալի Գասաբյանի եւ Ադամ Սիդմանի համագործակցությամբ: Հունվարին «Սանդենսի կինոփառատոնի» օրերին ցուցադրված ֆիլմը, որ ...
«Ուոլ Սթրիթ Ջոռնըլում» տպագրած իր հոդվածում դեսպան Հենրի Մորգենթաուի թոռըՙ Ռոբերտ Մորգենթաուը հույսեր է փայփայում, որ նախագահ Թրամփն իրեն յուրահատուկ նորաոճ քաղաքականությամբ կփշրի անցյալի տաբուները եւ կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հոդվածի հակիրճ թարգմանությունը ստորեւ:
Ջորջ Քեվերյանը Մասսաչուսեթսի Ներկայացուցիչների պալատի նախագահն էր 1985-91 թվերին: Ազնիվ էր, բարի, իմաստուն եւ տքնաջան աշխատող, որն իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրել էր հանրային ծառայություններ կատարելուն: Հպարտ էր, որ հայ էր, զավակըՙ Ցեղասպանությունը վերապրած ծնողների, որոնք ԱՄՆ-ում էին ապաստան գտել եւ զոհողությունների գնով հաջողության հասել: Նա ծնողներից էր սովորել բարության ...
Փետրվարի 16-18-ը Մյունխենում անցկացվեց Անվտանգության հիսունչորսերորդ կոնֆերանսը: Քաղաքագետների կարծիքով դա տեղի ունեցավ վերջին երեսուն տարիների ընթացքում առավել վտանգավոր դարձած պայմաններում:
ԱՄՆ ազգային հետախուզության (CIA) տնօրեն Դենիել Քոութսի օրերս ներկայացրած «Սպառնալիքների համաշխարհային գնահատական» զեկույցը անսպասելի չէր Անդրկովկասի կացությանը եւ 2016 թ. ապրիլյան պատերազմին լավատեղյակ մարդկանց համար: Ակնհայտ է, թե ԱՄՆ-ի համար ո՞ր սպառնալիքն է առաջին տեղում: Թեեւ Ռուսաստանն ու Չինաստանը նշված են որպես ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը սպառնացող գլխավոր վտանգներ, զեկույցի մեջ ...
Իսկական կինոստեղծագործությունը չի սահմանափակվում միայն կապույտ էկրանին երեւացող պատկերներով, այլեւ հիմնվում է հեղինակի ընդունակության վրաՙ տեսական վերլուծության եւ տեքստի միջոցով ներկայացնելու իր յուրօրինակ հայացքը, որը նա ձեռք է բերել ֆիլմ ստեղծելու իր փորձառությամբ: Այս գնահատականն են տվել ինը չեխաբնակ կինոգործիչներՙ դասախոսներ, ուսանողներ, ներկա եւ ապագա կինոռեժիսորներ համաշխարհային կինոյի մեծանուն վարպետ ...
Բիզնես էթիկայի նորմերն ու բարձրակարգ սպասարկումը շարունակում են մնալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Վաճառքի եւ բաժանորդների սպասարկման հատվածում քաղաքակիրթ մոտեցում ապահովելու համար, ընկերությունը կարեւոր է համարում ոչ միայն աշխատակիցների շարունակական վերապատրաստումը, այլեւ` մասնագիտական գիտելիքների եւ գործնական հմտությունների փոխանցումն ուսանողներին: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը տեւական ժամանակ իրականացնում է «VivaStart» կրթական ծրագիրը, որի հիմքում ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ հնարավոր է ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությանՙ ԱՊՊԱ վճարումներն իրականացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում տեղադրված ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալների միջոցով: