ԹՐԱՄՓԸ, ՆՐԱ ԶՈՔԱՆՉԸ ԵՎ ԱՆԵՐԸ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ծնողները ԱՄՆ-ում կեցության իրավունք են ստացել: Սլովենուհի Առաջին տիկնոջ ծնողներըՙ Վիկտոր եւ Ամալյա Կնաուսները, ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, «գրին քարտ» են շահել: Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը ցանկանում էր եւ է կասեցնել «գրին քարտի» խաղարկությունը, ու հիմա, կարծես թե հասկանալի է դառնում, թե ինչի՞ց, ավելի ճիշտՙ ումի՞ց էր վախենում ԱՄՆ նախագահը: |