ՍԵՎ ՕՀԱՆՅԱՆԸ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՙ ՈՐՊԵՍ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ Հ.Ծ. Պարկ Սիթիում (Յուտա, ԱՄՆ) կայացած հանդիսության ժամանակ հայազգի Սեվ Օհանյանը արժանացել է «Սանդենս ինստիտուտի եւ Ամազոն ստուդիաների» պրոդյուսորական մրցանակին իր «Search» (Որոնում) գեղարվեստապատմողական «թրիլլեր» ֆիլմի համար, որ պատրաստել էր ռեժիսոր Անիշ Չագանտիի (սցենարի համահեղինակ) եւ Թիմուր Բեկման-Բետովի, Նաթալի Գասաբյանի եւ Ադամ Սիդմանի համագործակցությամբ: Հունվարին «Սանդենսի կինոփառատոնի» օրերին ցուցադրված ֆիլմը, որ համակարգչային տեսարաններով հագեցած է, հինգ միլիոն դոլարի (առ այժմ) պայմանագիր է կնքել «Sony Pictures Worldwide-ի» հետ, համաշխարհային ցուցադրման իրավունք ձեռք բերելու համար: Ալֆրեդ Պ. Սլոն մրցանակին արժանացած ֆիլմը պատմում է հոր եւ առաջին կուրսեցի դստեր հարաբերությունների մասին: Հայրը, որպես մասնավոր խուզարկու որոնում է իր կորած դստերը: Օհանյանը առաջին անգամ «Sundance» փառատոնին մասնակցել է 2013ին «Ֆրութվեյլ Սթեշն» ֆիլմով: Նրա երկու րոպեանոց «Սերմեր» ֆիլմը 24 ժամում 1 միլիոն YouTubeի այցելու է ունեցել: |