ԱՄԵՆԱԼԱՎ ԹՈՒՐՔԸ ՄԵՌԱԾ ԹՈՒՐՔԸ ՉԷ՞ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Հունաստանի նախկին ԱԳ նախարար Թեոդորոս Պանգալոսին դատի են տվել: Նախարարը հաղորդումներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ ամենալավ թուրքը մեռած թուրքն է, ինչը լուրջ հակազդեցության է արժանացելՙ ընդ որում հենց Հունաստանում: Հունական Բարեկամություն, հավասարություն, խաղաղություն կուսակցության նախագահ Մուստաֆա Ալիչավուշն էլ հենց դիմել է դատարանՙ ընդդեմ Պանգալկոսիՙ մեղադրելով վերջինս ֆաշիստական ու ռասիստական կոչերի համար: Ուշագրավ է, որ Ալիչավուշը չի հայտարարել, որ Պանգալոսը սխալվել է, դե այսինքնՙ չի ասել, որ ամենալավ թուրքը մեռած թուրքը չէ: |