Կառավարության վերջին ամիսների մի շարք նորամուծություններ ինձ հիշեցնում են սովետահայ շրջանի շինարարական ավանդույթները. շենքի դռների ու պատուհանների տեղադրումը կատարվում էր մոտավոր հաշվարկներով, սովորաբար գործի էր դրվում ծանր մուրճը, որ հարվածելով պատուհան կամ դուռ կոչվածի տակը կամ կողքերին խցկված քարի կամ փայտի կտորներինՙ կանգնեցնում էին այնՙ հույսը դնելով շաղախի ու ծեփի ...
Ինչի մասին որ գրում եմ` տարվա բոլոր մյուս օրերին նույնպես այդ մասին մտածում եմ, ուղղակի մարտի 8-ին գրասեղանի առաջ նստած կին լրագրողը չի կարող հաջորդ օրը հրապարակվելիք նյութում այս «մանրիկ» թեման հանգիստ թողնել, ինչպես սովորաբար, ու մեծ-մեծ-համապետակաաան թեմաներից գրել: Եթե ուզում եք իմանալ` ավելի մեծ թեմա, քան մարդկության գեղեցիկ կեսի ...
Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր որակի ստեղծում, միմյանց կարեւորության գիտակցում, տեսլականի եւ ռազմավարության մշակում, համատեղ աշխատանքի կազմակերպման ունակությունների մշակում, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական խմբի քարտուղար Սարգիս Շահինյանի հետ, որ վերջերս Հայաստանում էր գտնվում Շվեյցարիայի խորհրդարանի նախագահ Դոմինիկ դը Բրյումանի պատվիրակության կազմում:
Մանկութենէս կռիւը չեմ սիրած: Երբ տեսած եմ իրարու վրայ ձեռք բարձրացնող մարդիկ, ճամբաս շեղած եմ եւ նոյնիսկ հեռուէն չեմ դիտած: Այդպէս ալ մնացած եմ մինչեւ այսօր: Երեւի ընտանեկան անուղղակի դաստիարակութեան արդիւնք էր, քանի ամբողջ կեանքիս ընթացքին հօրս ոչ թէ կռուիլը, այլ նոյնիսկ մարդոց հետ բարձրաձայն վիճիլը չեմ տեսած:
«Ազգի» փետրվարի 23-ի համարում իրազեկել էինք, որ Բեռլինի միջազգային փառատոնին ներկայացված «Դովլաթով» ֆիլմը ժյուրիի ուշադրության կենտրոնում է, հավակնում է մրցանակի: Գերմանացի մեր որոշ գործընկերների լրատվությանը հետեւելով, կարելի էր եզրակացնել, թե «Լավագույն ֆիլմ» անվանակարգում Ոսկե արջ մրցանակ հենց այս ֆիլմն է ստանալու, բայց մեծամասնության համար անակնկալՙ մրցանակակիր դարձավ տարաբեւեռ քննադատության առանցքում ...
Երեկՙ մարտի 8-ին, Չինաստանի արտգործնախարար Վան Յիի (Wang Yi) Պեկինում կայացած մամլո ասուլիսում հայտնած յուրաքանչյուր միտք առանձին վերնագրով լուր էր դառնում գերմանագիր լրահոսում: Մինչ մեր թերթը տպարան գնալու ժամը, դրանց մեջ կարեւորագույնն իհարկե հետեւյալն էՙ ԱՄՆ-ի առեւտրային պատժամիջոցներիՙ իմաՙ պատերազմի դեպքում Չինաստանը սպառնում է անհրաժեշտ եւ արդարամիտ միջոցների դիմել, փոխանցում ...
Մեր ընթերցողները ծանոթ են, որ Գերմանիայի կենտրոնական մասումՙ Թյուրինգիայում 2014-ից ի վեր իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են հայտնվել հայկական հանցախմբեր: Նրանց մասին պարբերաբար հետաքննական նյութեր են հրապարակում տեղի լրատվամիջոցները: «Հայաստանը սատարում է Թյուրինգիա երկրամասին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցում», հաղորդում է տեղական MDR-ըՙ ծանուցելով, թե Բեռլինում ՀՀ դեսպան ...
Հայոց պատմության մեջ շրջադարձային ամիս է դառնալու 2018-ի մայիսը, որովհետեւ նշվելու է Հայոց պետականության վերականգնման հարյուրամյակը: Այդ հիշարժան տարեթվին ընդառաջ լրատվամիջոցներն ու քաղաքական խմբակցություններն ամեն ջանք գործադրում են ուշադրության կենտրոնում հայտնվելու կամ առնվազն դրանում մասնաբաժին ունենալու համար: Քննարկումներ են կատարվում 1918-ի Առաջին հանրապետության կազմավորմանը նախորդած իրադարձությունների շուրջ: Նաեւ քննարկվում են ...
Քաղաքականության Դոուլ ինստիտուտում գտնվող Ռոբերտ եւ Էլիզաբեթ Դոուլի անվան արխիվային եւ հատուկ հավաքածուների կենտրոնը հայտարարել է, որ իր 2 գրանտային մրցանակները շնորհվել են պատմաբաններ Մայքլ Բոբելյանին եւ Ժյուլիեն Զարիֆյանին:
Երբ Հենրիխ Մխիթարյանը, ավելի ճիշտՙ Լոնդոնի «Արսենալը» հայտարարում է, որ հաջորդ տարի Չեմպիոների լիգայում խաղալու համար իրենք դեռ բոլոր հնարավորությունները չեն կորցրել, ես հավատում եմ: Բանն այն է, որ չնայած լոնդոնյան ակումբը Անգլիայի առաջնությունում 6-րդն է ու հազիվ թե մրցաշրջանի ավարտին վեր բարձրանա, այն պարագայում, երբ Չեմպիոնների լիգայում խաղալու համար ...
Հայաստանի Ազգային ժողովում կա մի մարդ, որն ուզում է, որ Հայաստանի նախագահ դառնա Գագիկ Ծառուկյանը: Ընդ որում նույն այդ մարդը չի ուզում, որ Արմեն Սարգսյանը նախագահ լինի... Բայց սկզբից սկսենք:
Ռուսաստանում պարզել են աշխարհի բոլոր ժամանակների ու ժողովուրդների ամենաերեւելի, ազդեցիկ մարդկանց: Սոցիոլոգիական հետազոտություններիՙ Լեւադա-կենտրոնը անցել է անծայրածիր Ռուսաստանով մեկ, եղել է եւ Սանկտ Պետերբուրգում եւ Տամբովում եւ խուլ Սիբիրում, զրուցել է ակադեմիկոսների հետ, ձկնորսների հետ, ալկոհոլիկների հետ, հավատացյալների հետ, կանանց ու տղամարդկանց հետ... ու պարզել, որ ռուսաստանցիների 38 տոկոսի համոզմամբ ...
Ալյումինի եւ պողպատի ներմուծման վրա ԱՄՆ նախագահ Թրամփի սահմանած նոր մաքսատուրքերը ուղղված են գլխավորապես ՉԺՀ-ի, այլ ոչ թե Եվրոմիության դեմ, հավատացնում են Վաշինգտոնում: Պեկինում դրան առայժմ շատ հանգիստ են արձագանքում: Չինաստանը չի ձգտում ԱՄՆ-ի դեմ առեւտրական պատերազմ սանձազերծել, սակայն արդեն դաշնակիցներ է փնտրում, առաջին հերթինՙ Եվրոպայում, գրում է գերմանական Der ...
Աշնանը նախատեսվում է 4-ից 17-րդ դարերի հայոց պատմությանն ու մշակույթին նվիրված աննախադեպ մի ցուցահանդես բացել Նյու Յորքի ամենահեղինակավոր Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում, տեղեկացնում է Թալին Բաբայանը «Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթում:
Այս օրերին նկատելի նվազել է թուրք-ամերիկյան փոխադարձ ռազմական հանդիմանությունների մակարդակը, ինչը աննախադեպ շիկացման էր հասել Աֆրինում հունվարին սկսված թուրքական մահաբեր «Ձիթենու ճյուղ» գործողությունից հետո: Մարտի 5-ի «Ուաշինկթըն Փոստ»-ը այս հանգամանքը բացատրում է Սիրիայում «Իսլամական պետության» մնացորդների դեմ ԱՄՆ-ի պայքարում ստեղծված «տեխնիկական» դադարով: Քրդական ուժերի մասնակցությամբ ջիհադիստների դեմ իրականացվող գործողությունները Սիրիայի ...
Բասքըն Օրանը թուրք հայտնի լրագրող է: «Ակօս» թերթում նա անդրադարձել է Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցինՙ քննադատելով երկրի պետական մարմինների կամայականությունները այդ հարցում: Հոդվածը ներկայացվում է թարգմանաբարՙ թուրքերենից:
«Ֆեր Լոունի» (Նյու Ջերսի) Սբ. Լեւոն հայկական եկեղեցու դահլիճում փետրվարի 16-ին ամերիկայի արեւելյան ափում առաջին անգամ ցուցադրվել է մրցանակակիր ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը, որի երաժշտության հեղինակն է Սերժ Թանկյանը : Ֆիլմը, որ պատմում է Լեռնային Ղարաբաղի Խաչմաչ գյուղի երկու ընկերների (մեկը ...
Հայոց ցեղասպանության փաստը մեկ դար հետո օտարազգիներին զարմանք ու տարակուսանք է պատճառում: Համաշխարհային պատմությունը լռել է, ԶԼՄ-ները լռել են, հայերս լռել ենք. օտարազգիները որտեղի՞ց պիտի իմանային, որ Թուրքիան ծրագրված ցեղասպանություն է իրականացրել հայերի նկատմամբ: Իրենց բացահայտումից ցնցվածՙ որոշ օտարազգիներ ֆիլմեր են նկարել Հայոց ցեղասպանության մասին ու շարունակում են նկարել: Ամերիկացի ...
Հայրենի ֆիլմարտադրությունըՙ առողջ ու մրցունակ. ապագայի նման հեռանկար են տեսնում մշակույթի նախարարությունը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ կինոյի հանձնակատարը:
Առաջին աշխարհամարտի ավարտից հետո լավատես եւ ավելի ինքնավստահ դարձած Հայ Ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) ցանկություն հայտնեց մաս կազմել ստեղծվելիք նոր կոալիցիոն կառավարությանը («Ժողովրդի ձայն», 6 դեկտեմբերի 1918 թ.) եւ ստացավ նախարարական չորս պորտֆել: ՀՅԴ-ի հետ բանակցությունների արդյունքում (ձախ ուժերը հրաժարվեցին մտնել կառավարություն) ստեղծված կառավարության ինն անդամներից չորսը ՀԺԿ անդամներ էին` ...
Հայերը սիրում են զանազան իրեր հավաքել: Ոմանք էլ իրենց հավաքածուները տարիներ անց նվիրում են թանգարաններին: Քչերը գիտեն, օրինակ, որ Կոնեկտիկուտում (ԱՄՆ) գործում է Էլիզաբեթ Թաշչյանիՙ ընկույզներին նվիրված յուրահատուկ թանգարանը: Իսկ եթե այդ առարկաները ինչ-որ ձեւով առնչվում են Հայոց ցեղասպանության հետ, առավել եւս դառնում են հիշարժան եւ սրբազան մասունքներ:
Արդեն ավանդույթ է դարձել, որ Նյու Յորքի «Թայմս Սքուերում» հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը: Այս տարի այն կկայանա ապրիլի 22-ին ժամը 14:00-ից-16:00-ը, Վարդանանց ասպետների եւ դուստրերի միջատլանտյան մասնաճյուղերի կազմակերպությամբ եւ ՀԲԸՄ-ի, Ամերիկայի հայկական համագումարի, Ամերիկայի ազգային կոմիտեի (Հայ դատի), Ամերիկայի հայկական խորհրդի եւ Ռամկավար Ազատական կուսակցության համահովանավորությամբ: Մասնակցելու են Ամերիկայի հայկական ...
Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան , մարտի 14-ին տեղի կունենա Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումը Մոսկվայումՙ ռազմավարական պլանավորման խմբի վեցերորդ նիստի ժամանակ: Նախատեսվում է հանդիպման ընթացքում համաձայեցնել կողմերի դիքորոշումները օրակարգի կարեւոր հարցերի վերաբերյալ, վերլուծել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների ...
«Jerusalem Post» պարբերականը տեղեկացնում է, որ «Ռաուլ Ուոլենբերգ միջազգային հաստատությունը» Քնեսեթի Հայոց ցեղասպանությունը չճանաչելու առթիվ «խորը հիասթափություն» է արտահայտել եւ նամակ է հղել խոսնակ Յուլի Էդելշտայնին, օրինակներ ուղարկելով նաեւ փոխարտգործնախարար Ցիպի Հոտովելիին եւ «Եշ Ատիդ» խմբավորման առաջնորդ, պատգամավոր Յաիր Լապիդին: «Դժբախտաբար նման կեցվածքը վերջին մի քանի տարիներին կրկնվում է: Մենք ...
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են ուշադրության կենտրոնում պահել հեռավոր, սահմանամերձ գյուղերն ու հնարավորինս աջակցել համայնքներինՙ առկա խնդիրների լուծման հարցում: «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, հերթական ծրագիրն է իրականացվել Տավուշի մարզի Բերդավան գյուղում: Գարիկ Ալեքսանյանի անվան երաժշտական դպրոցում տեղադրվել է արեւային ջրատաքացուցիչ:
Այս տարի եւս ՎիվաՍել-ՄՏՍ-ը կշարունակի կազմակերպել բաց դռների օրերՙ բուհերի ուսանողների ու ավագ դպրոցի աշակերտների համար: Բաց դռների ծրագրի այս տարվա մեկնարկը տրվեց Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցի աշակերտների հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հանդիպումով: Աշակերտները այցելել են ՎիվաՍել-ՄՏՍՙ ծանոթանալու ընկերության գործունեությանը եւ հեռահաղորդակցության ոլորտի ներկային ու ...