Անցյալ տարի, խորհրդարանական ընտրություններին նախորդող օրերին, երբ Երեւանի ոստիկանատներից մեկի անձնագրային բաժնի պատասխանատուին հարց տվեցի, թե իր կարծիքով ՀՀ գործող խորհրդարանի անդամների քանի՞ տոկոսը նաեւ այլ երկրի քաղաքացիություն ունի, քառասո՞ւն, հիսո՞ւն, երիտասարդ աշխատակիցը շատ կտրուկ վրա բերեց. «Ի՜նչ ես ասում, ամենաքիչը ութսուն տոկոսը Ռուսաստանի քաղաքացիություն ունի. կանՙ որ ունեն նաեւ ...
Հայաստանի 33 հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով մարտի 20- ին հրապարակված դատավճռի վերաբերյալ (որով Սեֆիլյանինՙ 10 տարի 5 ամիս, Գեւորգ Սաֆարյանինՙ 5 տարի 5 ամիս, Ներսես Պողոսյանինՙ 3, 5 տարի, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Գալուստ Գրիգորյանինՙ 3- ական տարի, Հովհաննես Պետրոսյանինՙ 2 տարի ազատազրկում է ...
«Ավելի հաճախ եմ լինելու ձեր կողքին, ավելի մեծ օժանդակություն եմ ցուցաբերելու», ասել էր Սերժ Սարգսյանը` ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցներին` դեռ tert.am- ին տված հարցազրույցից առաջ: Այդ հանդիպումն ընդհանրապես անցել էր մոտակա անելիքը մատնանշելու առանցքում, որտեղ բոլոր ծրագրերում ներկա Գերագույն գլխավոր հրամանատարի հետագա ստվերն էր ուրվագծվում: Այդպիսի ներկայության շունչը ...
«Ազգ»-ի հյուրն է հայկական առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր եւ հրամանատար Վովա Վարդանովը: Մեր զրույցի թեման է Ազգ-բանակ կոնցեպտը եւ դրա կարեւորությունը Հայաստանի համար: «Ազգ»-ը պատրաստվում է այդ խնդրի շուրջ մի շարք հարցազրույցներ ներկայացնել իր ընթերցողներին եւ այս շարքում սա առաջին փորձն է:
Մարտ 15, հինգշաբթի երեկոյեան, Ուաշինկթընի Հայաստանի դեսպանատան սրահին մը սարքուած էր յատուկ հիւրասիրութիւն ի պատիւ Արցախի հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի եւ իր գլխաւորած պատուիրակութեան, որ կ՛այցելէր Ամերիկայի մայրաքաղաքը: Ընդունելութիւնը կը զուգադիպէր Արցախի անկախութեան 30-ամեակին:
Արցախի բարգաւաճման առաքելութեամբ գործունէութիւն ծաւալող կազմակերպութիւններու մէջ իւրայատուկ տեղ կը գրաւէ ԱՌԻ ընկերութիւնը: Անոր ղեկավարութեան հեռատեսութիւնը, անդամներուն բծախնդրութիւնը, թափանցիկ գործունէութիւնը եւ ամենակարեւորըՙ արդիւնաւէտ աշխատանքը վարակիչ օրինակ կրնան ծառայել Հայաստանի եւ Արցախի բարգաւաճման համար ճամբայ ելած բոլոր կառոյցներուն եւ կազմակերպութիւններուն:
Մինչ Հայաստանի խորհրդարանը շարունակում է նորաստեղծ նախագահի պաշտոնը զրկել համարյա բոլոր տեսակի նշանակալի իրավասություններից եւ մինչ լրատվամիջոցներն ու ընդդիմադիր ուժերը շարունակում են քննարկել, թե երբ է Արմեն Սարգսյանը հրաժարվել իր բրիտանական քաղաքացիությունից, մարդ ակամայից հիշում է Կոնսանդնուպոլսի անկումը 1453-ին եւ դրա նվաճումը Մուհամմեդ II-ի Օսմանյան ուժերի կողմից: Առասպելի համաձայն, մայրաքաղաքի ...
Պուտինին սիրելու առումով աշխարհում առաջին տեղում Գյումրին է: Գյումրիին հաջորդում է Ղրիմը, հետո Երեւանը, ապա Ադրբեջանը, հնգյակը եզրափակում է... Լոնդոնը, նոր միայն, օրինակ, Մոսկվան: Բանն այն է, որ մարտի 18-ին ՌԴ-ում կայացած նախագահական ընտրություններին, նախ Գյումրիում, Ղրիմում, Երեւանում, Ադրբեջանում եւ Լոնդոնում ավելի շատ ՌԴ քաղաքացի է մասնակցել, քան նույն Մոսկվայում, ...
Չնայած Սերժ Սարգսյանը հիմա էլ չի հավակնում վարչապետի պաշտոնին, բայց հենց նա գալիք ապրիլին կնշանակվի երկրի վարչապետ, եթե, իհարկե, հնարավոր է ինքն իրեն նշանակել որեւէ պաշտոնի: Մինչդեռ այս պատմությունը բավականին խոստումնալից էր սկսվել: Հիշո՞ւմ եք, 2014-ի ապրիլն էր, մենք դեռ հին Սահմանադրությունն ունեիք եւ Սերժ Սարգսյանը, ձեռնարկելով սահմանադրական փոփոխությունները, հայտարարեց. ...
Հերոսությունիցՙ հանցագործություն մեկ քայլ է, ճիշտ այնպես, ինչպես սիրուցՙ ատելություն: Մեկ անգամ հերոսություն անելը հերոս լինել չէ, ինչպես մեկ անգամ սիրելըՙ սիրել չէ: Եթե հերոս ես, ուրեմն միշտ, եթե սիրում ես, ուրեմն հավերժ: Կապ չունիՙ ինչ ես արել, որտեղ ես արել, նշանակություն չունի, որ Արցախում կուրծքդ դեմ ես տվել թշնամուն, ...
Տարօրինակից մինչեւ արտառոց կարելի է դիտարկել այն վիճակը, որում գտնվում է նորանկախ Հայաստանի տնտեսությունը: Թեեւ օր չի լինի, որ երկրի բարձրագույն ղեկավարությունից մեկը կամ անգամ մի քանիսը չխոսեն ու չնշեն այս ու այն ոլորտներում որոշակիից մինչեւ զգալի հաջողությունների մասին, այսուհանդերձ իրողությունն այն է, որ ՀՀ համախառն ներքին արդյունքը վերջին 10-ամյակում ...
Կիրակի, մարտի 18-ին, Աֆրինի անկումից հետո սիրիական հակամարտության մեջ ներքաշված գերտերությունները, որոնք Կռիլովի հայտնի առակի կերպարների նման անեն կերպ ջանում են սիրիական սայլը դեպի իրենց շարժել, այժմ համակարծիք են գեթ մեկ հարցումՙ թուրքական ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում նպաստում են «Իսլամական պետության» ջիհադիստների երկրորդ հայտնությանը տարածաշրջանում: Այս գաղափարի շուրջ նշմարվող ընդհանուր ...
Վերջին ամիսներին ռուսաստանցի մի խումբ հրապարակախոսներ, քաղաքագետներ եւ քաղաքական գործիչներ սկսել են չափազանց մեծ հետաքրքրություն հանդես բերել ժողովրդական հերոս Գարեգին Տեր-Հարությունյանի (ով ավելի շատ հայտի է Նժդեհ «պանդուխտ» կեղծանունով) հիշատակը հավերժացնելու Հայաստանի ջանքերի հանդեպ: 2016 թ. մայիսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Նժդեհի հուշարձանի կանգնեցումը քննադատություն առաջացրեց ռուսաստանյան մի ...
Այսօր, մարտի 23-ին, ժամը 18. 30-ին, Բեռլինում ՀՀ դեսպանատանը հանդիսավոր երեկոյի ժամանակ Հայաստանի պետական պարգեւներ կհանձնվեն Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Էոզդեմիրին եւ Գերմանահայկական ընկերության նախագահ Րաֆֆի Քանդյանին : Արմատներով թուրք եւ չերքեզ Էոզդեմիրին պարգեւը շնորհվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում բացառիկ դերակատարման, Րաֆֆի ...
«Որպես նոր սերունդի ներկայացուցիչներ մենք պետք է վստահ լինենք, որ ամեն տարի ավելի մեծ թվով ներկայություն ապահովենք «Թայմս Սքուերում» Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ: Այս տարի այն կայանալու է ապրիլի 22-ին կեսօրից հետո ժամը 2-ից 4-ը: Իսկ նախորդ օրը երեկոյան 8-ից 12-ը (կեսգիշեր) այստեղ «Սիթի Պերչում» երիտասարդների հավաքը նպատակ ունի միմյանց ...
Մեր բարեկամ երկրիՙ Լիբանանի քաղաքական եւ հասարակական կյանքում շրջադարձային տարի է դառնալու 2018 թվականը: Մոտ մեկ տասնամյակ ընդմիջումից հետո առաջիկա մայիսի 6-ին տեղի են ունենալու խորհդարանական ընտրություններ, որոնք ընտրական նոր օրենքի ընձեռած հնարավորություններով խոստանում են քաղաքական լճացումից դուրս բերել երկիրը եւ միջազգային իշխանությունների տարածաշրջանային խաղերի պայմաններում ապահովել խաղաղ առաջընթաց:
Հայաստան կատարած հերթական այցի շրջանակներում մարտի 22-ին ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների խումբն այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հյուրերին ընդունել է համալսարանի հիմնադիր-պետ, գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը:
Ադրբեջանցի որոշ փորձագետներ գրեթե ցնծությամբ ընդունեցին ԱՄՆ նոր պետքարտուղարի նշանակումը: Այսպես, քաղաքագետ Գաբիլ Հուսեյլին Axar.az-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ «նոր պետքարտուղար Մայք Պոմպեոն ամերիկյան դիվանագիտություն կբերի հատուկ ծառայությունների գործունեության տարրերՙ հարկ եղած դեպքում չխորշելով, հանուն համաշխարհային իրադարձությունների ընթացքի փոփոխման, ԱՄՆ-ի շահերից ելնելով դիմելու նույնիսկ ԿՀՎ-ի մեթոդներին»: ...
Ֆեյսբուք սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը խոստովանել է, որ ցանցի ղեկավարությունը թույլ է տվել մի շարք սխալներ, որոնց հետեւանքով քաղտեխնոլոգներն օգտագործել են միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալները:
«Թամարաքս» լեզվի ուսուցման կենտրոնի հրավերին արձագանքելով` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելել է կենտրոն ու բաց դաս է անցկացրել այստեղ սովորողՙ տարբեր տարիքային խմբեր եւ մասնագիտական հետաքրքրության ոլորտներ ներկայացնող ուսանողների համար: «Թամարաքս» լեզվի ուսուցման կենտրոնի պարապմունքները կազմակերպվում են հետեւյալ ձեւաչափով. նախօրոք ընտրված թեմայի շրջանակներում հրավիրված բանախոսը ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրը միտված է հնարավորինս մեղմելու տան խնդիր ունեցող, հեռավոր մարզերում բնակվող ընտանիքների սոցիալական բեռը: Հաջողված գործընկերության 2017 թվականի արդյունքներն ամփոփվել են Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, որտեղ բնակարանամուտ է տոնել նախորդ տարվա ծրագրով շահառու դարձած 3 ընտանիք: Երկուսին հաջողվել է ավարտին հասցնել ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «STARTPHONE 2500» սակագնային պլանի բաժանորդները, ովքեր այլեւս չունեն պարտադիր բաժանորդագրության պարտավորություններ, պայմանագիրը չխզելու դեպքում ավտոմատ կերպով կանցնեն «STARTPHONE EXTRA 2500» սակագնային պլանին: