«ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆՔ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ» Հայաստանի 33 հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով մարտի 20- ին հրապարակված դատավճռի վերաբերյալ (որով Սեֆիլյանինՙ 10 տարի 5 ամիս, Գեւորգ Սաֆարյանինՙ 5 տարի 5 ամիս, Ներսես Պողոսյանինՙ 3, 5 տարի, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Գալուստ Գրիգորյանինՙ 3- ական տարի, Հովհաննես Պետրոսյանինՙ 2 տարի ազատազրկում է սահմանվում), որում մասնավորապես ասվում է, թե « մոտ 1 տարի տեւած դատական ընթացքը ցույց տվեց գործի արհեստական բնույթը», ինչը առիթ է հայտարարարելու, թե դա հետապնդում է ընդդիմադիր քաղաքական ուժիՙ «Հիմնադիր խորհրդարանի» նկատմամբ:Հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները Սեֆիլյանին եւ մյուսներին ճանաչում են որպես քաղբանտարկյալ, դիմում ՀՀ-ում եւ նրա սահմաններից դուրս միջազգային հանրությանն ու կառույցներին: Մեր կողմից պարզաբանենք` քաղբանտարկյալը չի կարող զենքը ձեռքին... քաղբանտարկվել: |