RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 09-03-2018



Տեղադրվել է` 2018-03-08 21:35:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 4145, Տպվել է` 496, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՆԱՆՑ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐ ՆԱԵՎ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Կար ժամանակ, երբ արեւմտյան եւ վերջինիս հարող երկրներում Մարտի 8-ը չէր նշվում. դա համարվում էր կոմունիստական քարոզչության հնարանք:

Հիմա փոխվել են ժամանակները, եւ նույնիսկ Մ. Նահանգներում է նշվում Կանանց միջազգային օրը, նմանապեսՙ եվրոպական երկրներում: Սակայն մեզ համար ավելի հատկանշականը կանանց բողոքի ցույցերն են Թուրքիայի մեծ քաղաքներում, այդ թվումՙ Ստամբուլում եւ Անկարայում, որտեղ ուշագրավ ցուցերն սկսվել էին դեռեւս կիրակի օրը ու շարունակվեցին երեկ: Դրանք ընդմիջվեցին թուրքական ոստիկանության արցունքաբեր ռումբերով եւ ջրցաններով:

Թուրք կանանց առաջին պահանջը վերաբերում էր ներընտանեկան բռնությունների վերացմանը: Միայն 2017 թ.ին այդ բռնությունների հետեւանքով մահացել են 400-ից ավել կանայք: Երկրորդ գլխավոր պահանջը վերաբերում էր աշխատանքի եւ վարձատրության հավասարությանը երկու սեռերի միջեւ: Եղել են նաեւ կանանց ցույցեր` քրդերի դեմ թուրքական բանակի խժդժությունների դեմ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 09-03-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ