ՉԻՆԱՍՏԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՄՆ-ԻՆ Ան. Հ. Երեկՙ մարտի 8-ին, Չինաստանի արտգործնախարար Վան Յիի (Wang Yi) Պեկինում կայացած մամլո ասուլիսում հայտնած յուրաքանչյուր միտք առանձին վերնագրով լուր էր դառնում գերմանագիր լրահոսում: Մինչ մեր թերթը տպարան գնալու ժամը, դրանց մեջ կարեւորագույնն իհարկե հետեւյալն էՙ ԱՄՆ-ի առեւտրային պատժամիջոցներիՙ իմաՙ պատերազմի դեպքում Չինաստանը սպառնում է անհրաժեշտ եւ արդարամիտ միջոցների դիմել, փոխանցում է dpa գործակալությունըՙ կանխելով Թրամփի մարտի 8-ինՙ ալյումինի եւ պողպատի ներկրման սակագների կիրառման մասին հայտարարությանը: Ըստ որոշ աղբյուրների, ԱՄՆ նախագահը բացառություն է վերապահելու միայն հարեւան Կանադային եւ Մեքսիկային: Արտգործնախարար Վան Յին շուտափույթ երկխոսության կոչ է արել ԱՄՆ-ին եւ Հյուսիսային Կորեային, հիշատակելով, որ Հյուսիս եւ Հարավ Կորեաներիՙ իր նախաձեռնությամբ կյանքի կոչված հարաբերությունների բարելավումն առկա է, Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում ջանք չի խնայելու: |