ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՄԻՍՈՒՐԻԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԹՂԹԱԿԻՑ Հ. Ծ. «Կանզաս Սիթի Սթար» թերթի մարզական թղթակից Վահե Գրիգորյանը «Սպորտային մեդիայի ազգային ասոցիացիայի» կողմից ճանաչվել է Միսուրիի 2017 թվի լավագույն մարզական թղթակիցը: Նա այդ թերթում է աշխատում 2013-ից եւ 5-րդ անգամ է արժանանում այդ պատվին: Վահեն որդին է Նյու Յորքի հայտնի Կառնեգի ընկերության նախագահՙ դոկտ. Վարդան եւ Քլեր Գրիգորյանների: Ծնվել է Բեյրութում: Փոքր տարիքում տեղափոխվել է ընտանիքի հետ Մ. Նահանգներ, որտեղ սկսել է խաղալ Փենսիլվանիայի «Փոփ Ուորներ» լիգայի ֆուտբոլային խմբում: Մագիստրոսի գիտական աստիճան է ստացել 1988-ին Միսուրիի «Graduate school of journalism»ՙ լրագրության ամենահին կրթօջախից: Համահեղինակ է բազմաթիվ գրքերի եւ 2000-ին երբ դեռ աշխատակցում էր «St. Louis Post-Dipatch-ին»ՙ ներկայացվել է Պուլիցերյան մրցանակի: «Սթարի» իր գործընկերոջ Սեմ Մելինգերի հետ նա ընդգրկվել է երկրի լավագույն 10 մարզական թղթակիցների ցուցակում: |