RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 23-02-2018



Տեղադրվել է` 2018-02-23 20:40:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 2600, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «VivaStart» ԾՐԱԳՐԻՙ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Բիզնես էթիկայի նորմերն ու բարձրակարգ սպասարկումը շարունակում են մնալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Վաճառքի եւ բաժանորդների սպասարկման հատվածում քաղաքակիրթ մոտեցում ապահովելու համար, ընկերությունը կարեւոր է համարում ոչ միայն աշխատակիցների շարունակական վերապատրաստումը, այլեւ` մասնագիտական գիտելիքների եւ գործնական հմտությունների փոխանցումն ուսանողներին: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը տեւական ժամանակ իրականացնում է «VivaStart» կրթական ծրագիրը, որի հիմքում այդ մոտեցումն է:

2017 թվականին ծրագրից օգտվել է 79 ուսանող: Երկամսյա ժամանակահատվածում, մասնակիցները ձեռք են բերել բաժանորդների հետ արդյունավետ հաղորդակցության հմտություններ, ուսումնասիրել ընկերության առաջարկած ապրանքատեսակներն ու ծառայությունները եւ տիրապետել դրանք առաջարկելուՙ մարքեթինգային գործիքների կիրառման ճկունությանը:

«VivaStart»-ի արդյունավետությունը շահառուների տեսանկյունից գնահատելու համարՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ղեկավարությունն արդեն երկրորդ տարին շրջանավարտ ուսանողներին առաջարկում է մասնակցել մրցույթի եւ էլեկտրոնային փոստով ուղարկել առաջարկություններ եւ դիտարկումներՙ ծրագրից քաղած արդյունքի մասին: Հետաքրքրություն դրսեւորած ուսանողների աշխատանքներից մասնագիտական հանձնաժողովը հաղթող է ճանաչել երեքը: Դրանց հեղինակներըՙ Աննա Ավետիսյանը, Սոնա Չարչյանը եւ Քնարիկ Կիրակոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպված ավարտական արարողության ժամանակ, արժանացել են մրցանակիՙ «Honor 6X Premium» սմարթֆոնների: Իսկ երկուսըՙ Ամալյա Ալոյանն ու Նելլի Միքայելյանը, արժեքավորՙ «ոսկե» հեռախոսահամարների:

2015 թվականից մեկնարկած ծրագրի շահառու է դարձել 184 ուսանող: «VivaStart»-ի շրջանավարտներից 80-ը, մասնագիտական գիտելիքներն ու հմտություններն արդեն կիրառում են տարբեր աշխատավայրերում, այդ թվումՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մրցակիցների մոտ: Նրանցից 14-ը, լավագույն արդյունք ցուցաբերելով, աշխատանքի են անցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման տարբեր կենտրոններում:

«Գիտելիքներ ձեռք բերելու ընթացքում, շատ կարեւոր է վերլուծելը, եզրակացություններ անելն ու որոշում կայացնելը: Գուցե, մինչեւ դասընթացին մասնակցելը, ծառայություն մատուցող աշխատակցի եւ բաժանորդի շփումը դիտարկվում է այլ տեսանկյունից, սակայն վստահ եմ, որ տարբեր սպասարկման կենտրոններում անցած գործնական դասընթացներից հետո, ձեզանից շատերը բացահայտել են, որ մարդկային շփման բանալին քաղաքակիրթ հաղորդակցությունն է: Որքան լավ հիմքերի եւ հարգանքի վրա լինեն դրանք, այնքան կշահեն կողմերը. բաժանորդըՙ սպասարկման որակի, իսկ աշխատակիցըՙ բաժանորդամետ մոտեցման համար: Ուրախ եմ, որ «VivaStart» ծրագրի շրջանավարտները» պահանջարկ են վայելում ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտում, այլեւ առհասարակՙ աշխատաշուկայում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Արդեն իսկ մեկնարկել է 2018 թվականի ծրագիրը, որին մասնակցության հայտ է ներկայացրել տարբեր բուհերի 250 ուսանող:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 23-02-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ